Կլիմա
Կլիման ու եղանակը սերտ կապված են և բնորոշում են մթնոլորտի վիճակը։ Երկրագնդի յուրաքանչյուր վայրում եղանակային փոփոխությունները յուրահատուկ են և գրեթե նույն ձևով կրկնվում են։ Օրինակ՝ Երևանում ամեն տարի ձմեռը ցուրտ է, սակավաձյուն, գարունը՝ խոնավ ու մեղմ, ամառը՝ շոգ ու չոր, իսկ աշունը` արեվոտ ու չափավոր տաք։ Դա կրկնվում է ամեն տարի։ Կլիմայի ձևավորման վրա ազդում են աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, գերիշխող քամիները, լեռնալանջերի դիրքադրությունը, ծովերի և օվկիանոսների հեռավորությունը, ծովային հոսանքների և, իհարկե, մարդու տնտեսական գործունեությունը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ
Բարձր գագաթները
Արագած – 4090մ
Կապուտջուղ – 3906մ
Աժդահակ – 3598մ
Սպիտակասար – 3555մ
Վարդենիս – 3522մ
Խոշոր գետերը
Արաքս – Հայաստանի տարածքում՝ 158 կմ
Ախուրյան – Հայաստանի տարածքում՝ 186 կմ
Որոտան – Հայաստանի տարածքում՝ 119 կմ
Դեբեդ – Հայաստանի տարածքում՝ 152 կմ
Հրազդան – Հայաստանի տարածքում՝ 141 կմ
Աղստև – Հայաստանի տարածքում՝ 99կմ
Խոշոր լճերը
Սևանա լիճ – մակերեսը՝ 1239 քմ/կմ
Արփա լիճ – մակերեսը՝ 22 քմ/կմ
Ակնա լիճ – մակերեսը՝ 0.53 քմ/կմ
Սև լիճ – մակերեսը՝ 2.0 քմ/կմ
Կապուտջուղ – 3906մ
Աժդահակ – 3598մ
Սպիտակասար – 3555մ
Վարդենիս – 3522մ
Խոշոր գետերը
Արաքս – Հայաստանի տարածքում՝ 158 կմ
Ախուրյան – Հայաստանի տարածքում՝ 186 կմ
Որոտան – Հայաստանի տարածքում՝ 119 կմ
Դեբեդ – Հայաստանի տարածքում՝ 152 կմ
Հրազդան – Հայաստանի տարածքում՝ 141 կմ
Աղստև – Հայաստանի տարածքում՝ 99կմ
Խոշոր լճերը
Սևանա լիճ – մակերեսը՝ 1239 քմ/կմ
Արփա լիճ – մակերեսը՝ 22 քմ/կմ
Ակնա լիճ – մակերեսը՝ 0.53 քմ/կմ
Սև լիճ – մակերեսը՝ 2.0 քմ/կմ
Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ, պատմաաշխարհագրական տարածք, հայ ժողովրդի բնօրրան։ Գտնվում է Առաջավր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։
Հայկական բարձրավանդակը նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն ունի 1 500 - 1 800 մետր միջին բարձրություն, իսկ առանձին գագաթներ ունեն ավելի քան 3 000 - 4 000 մետր բացարձակ բարձրություն։ Գերմանացի աշխարհագետ Կարլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի»: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։ Բարձրությամբ լեռնաշխարհում երկրորդն է Սավալանը (Հայկական կամ Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 434 մ), չորրորդը՝ Ջիլոն (Կորդվաց լեռներում, 4 168 մ), հինգերորդը՝ Արագածը (Հայաստանի Հանրապետություն, 4 090 մ)։
Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է։ Նրա տարածքում գոյություն ունեն հայկական երկու պետություններ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները , որոնք միասին (մոտ 42 000 քառ. կմ) կազմում են լեռնաշխարհի տարածքի մոտ 11 տոկոսը։ Գրեթե նույնքան տարածք է զբաղեցնում լեռնաշխարհի այն հատվածը, որը պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը: Ադրբեջանի տարածքում են գտնվում լեռնաշխարհի գավառներից Գարդմանը և Գողթանը (Նախիջևան) Հայկական բարձրավանդակի մոտ երկու երրորդը այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության կազմում։
Комментариев нет:
Отправить комментарий