Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։
1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է
Ալեքսանդր Մյասնիկյանի,
Պողոս Մակինցյանի,
Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը
1906 թվականին, այնուհետև ընդունվում
Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների
«Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։
1915 թվականին
«Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների
«Երկիր Նաիրի» շարքը։
1912 թվականին հիմնադրում է
«Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։
1917 թվականի
հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է
բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։
Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է
Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։
1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել
Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ
Օրենբուրգում, ուր և վախճանվում է
1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։
Վահան Տերյանի համար իր գեղեցիկ բանաստեղծությունները գրելու չափ կարևոր էր գործածելիք թուղթը: Գրելը ինքնին Վ. Տերյանի համար մի սրբազան արարողություն էր, որի առաջին և կարևորագույն մասը թղթի, գրչի և թանաքի ընտրությունն էր: Նյութական համեստ միջոցներով ապրող ուսանող Վ. Տերյանը Մոսկվայում թղթավաճառից թղթավաճառի էր գնում իր փնտրած ընտիր թուղթը գտնելու համար:
Չափազանցություն չի լինի ասել, թե արտաքին ձևին այնքան կարևորություն տվող Տերյանը ավելի շուտ կհրաժարվեր գրել իր բանաստեղծությունները, քան կհամաձայներ այդ բանաստեղծությունները գրի առնել խանութպանի հին հաշվետետրից փրցված և մեկ էջը գրոտված թերթերի վրա…
Комментариев нет:
Отправить комментарий