Ֆիզիկա

  1. Արեգակի և Լուսնի խավարումներ

Մեկ տարվա ընթացքում առավելագույն խավարումների թիվը 7 է՝ Արեգակի 5 և Լուսնի 2 խավարումներ։ Պատահում է նաև Արեգակի 4 և Լուսնի 3 խավարումներ, սակայն այդպես հազվադեպ է լինում։ Սովորաբար մեկ տարվա ընթացքում լինում է Արեգակի և Լուսնի երկուական խավարում։ Խավարումների ամենափոքր թիվը մեկ տարում երկուսն է։ 
Որպեսզի խավարում առաջանա, Լուսինը պետք է լինի երկու ուղեծրերի հարթությունների հատման կետի մոտակայքում: հին բաբելոնյան աստղագետները հայտնաբերել են, որ խավարումների հաջորդականությունը կրկնվում է 6585,321 օր, կամ 18 տարի 11 օր և 8 ժամ պարբերությամբ և այն անվանել են սարոս (կրկնություն)։ Մեկ սարոսի ընթացքում տեղի է ունենում մոտ 70-71 խավարում, որից Լուսնի 28 և Արեգակի 42-43 խավարում։Արեգակի խավարումների թիվը մոտ 1,5 անգամ ավելի մեծ է Լուսնի խավարումների թվից։ Բայց Երկրից Լուսնի խավարումները ավելի հաճախ են դիտվում քան Արեգակի, քանի որ Արեգակի խավարումները դիտվում են Երկրի նեղ շերտից, իսկ Լուսնի խավարումը՝ Երկրի ամբողջ գիշերային կիսագնդից։


  1. Աստղադիտակներ
Աստղադիտակ, երԿնային մարմինները դիտելու գործիք։ Մասնավորապես, աստղադիտակ ասելով հասկանում են օպտիկական աստղադիտակնեէը , որոնք օգտագործվում են ոչ միշտ աստղագիտական նպատակներով։
Աստղադիտակը կազմված է երկու հիմնական մասից՝ դիտակ ) և մեխանիկական:Առաջին աստղադիտակի գծագրերը հայտնաբերվել են Լեոնարդո Դա Վինչիի գրառումներում։ Առաջին աստղադիտակը կառուցել է Յոհան Լիպերսգեյը 1608 թվականին։ 

                           Էլեկտրական հոսանք
Էլեկտրական հոսանքըլիցքավորված մասնիկներիուղղորդված շարժում։Էլեկտրական հոսանք է կոչվում նաև շեղման հոսանքը, որը առաջանում է էլեկտրական դաշտի փոփոխությունների ժամանակ։Ինչ-որ նյութի մեջ էլեկտրական հոսանքի առկայության համար անհրաժեշտ է իրագործել երկու պայմաններ.
  1. Նյութը պետք է լիցքավորված, սակայն ազատ մասինկներ ունենա, այնպիսի մասնիկներ, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով(հոսանքակիրներ)։
  2. Այդ մասինիկների վրա պետք է ուժ ազդի և ստիպի շարժվել մի որոշակի ուղղությունով։

Էլեկտրական հոսանքի ունի հետևյալ հատկանիշները
  • հաղորդիչների տաքացում (գերհաղորդիչների մոտ ջերմություն է անջատվում)
  • քիմիական կազմի փոփոխություն(հիմնականում նկատվում էլեկտրոլիտների մոտ)
  • ստեղծում է մագնիսական դաշտի(դրսեվորվում է բոլոր հաղորդիչների մոտ, առանց բացառության )
Երբ լիցքավորված մասնիկները տեղափոխվում են մակրոսկոպիկ միջավայրի ներսում մարմինների հետ կապված ապա այդպիսի հոսանքը կոչվում էլեկտրական հաղորդման հոսանք;
Տարբերակվում են ՝

1) հաստատուն հոսանք, 2) փոփոխական հոսանք 3) իմպուլսային էլեկտրական հոսանք

Հաստատուն հոսանք-որի մեծությունը և ուղղությունը ժամանակի ընթացքում չի փոփոխվում։
Փոփոխական հոսանք-որի մեծությունը և ուղղությունը ժամանակի ընթացքում փոփոխվում են, լայն իմաստով նշանակում է ցանկացած հոսանք որը հաստատուն չէ։
։ Փոփոխվող հոսանքներից հիմնականը այն հոսանքներն են, որոնք տատանվում են սինուսոիդային օրենքով։
                                                          

Գործնական աշխատանք

1— Հաղորդալարեր


2.jpg-Լամպ


3.jpg-Հոսանքի աղբյուր


Без названия (5)-Միլիամպերաչափ


Без названия (6)-Ամպերաչափ


Без названия (8)-Վոլտաչափ


Без названия (4)
1.Ամպերաչափ
2.Միլիամպերաչափ
3.Վոլտաչափ

Комментариев нет:

Отправить комментарий