среда, 26 апреля 2017 г.

ԶՎԱՐՃԱԼԻ ՈՒ ԿԱՐՃ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ .Խաչատուր Աբովյան

1 Խաչատուր Աբովյան ԶՎԱՐՃԱԼԻ ՈՒ ԿԱՐՃ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՔ ԳԺՈԻԹՅՈԻՆ-ԿԱՏԱՂՈԻԹՅՈԻՆ-ՏԽՄԱՐՈԻԹՅՈԻՆ-ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆ ԶԵՂԽՈԻԹՅՈԻՆ-ՓԱՌԱՍԻՐՈԻԹՅՈՒՆ-ԺԼԱՏՈԻԹՅՈԻՆ (ՆԱՔՅԱԶՈՒԹՅՈԻՆ) Պարապ մարդն էլ, աշխատավորն էլ՝ եթե փող ունին ու ժամանակ, կուզեն՝ որ մի քիչ ֆիքրները ցրվեն, կամ քեֆ անեն։ Առաջինն էնդուր համար՝ որ չի՛ գիտի՝ թե ի՛նչպես իր ժամանակն ու փողը բանացնի, երկրորդը՝ չունքի շատ աշխատելուցը զորությունը հատնում ա։ Մինն կուզի՝ որ ժամանակը կորցնի, մյուսը՝ դհա ավելի զորություն ստանա, որ լավ աշխատի։ Էս պատճառով են ամեն ազգի միջում էնքան բաներ լիս ընկել, որ մարդ տեսնելիս՝ կամ ժամանակն անց կացնի, կամ սիրտը ուրախանա — ինչպես կռիվ տալը, մուշտակռիվը, գոմշակռիվը, քարակռիվը, ջիրիդ խաղալը, հավ կռվացնիլը, թուղթ խաղալը, պար գալը, ծովակռիվը, նարդին, դհա շատ խաղեր՝ որ ո՛չ թիվ կա, ո՛չ հեսաբ։ Սրանք բոլորն էլ էնպես մարդկանց համար են սահմանվել, որ չգիտեն, թե ի՞նչ անեն։ Էն հո չե՛ մ ասում, որ շատն էլ գինով ու քնով ա իր ժամանակը սպանում. էդ թո'ղ մնա։ Մասխարություն անիլը, ափեխցփեխ խոսալը՝ վաղ ժամանակից սկսած՝ էն հին ազգերի միջումն էլ կար։ Հույնք, հռովմայեցիք՝ որ էնքան լուսավորված էին, հաց չէին ուտիլ, եթե մոտըներին էնպես մարդիկ չըլեին, որ հայվարա խոսային, մասխարություն անեին, ուրիշ մարդի թահր խոսային, որ հաց ուտողների քեֆը գար։ Աթեն քաղաքումը մեկ ժողով կար, ուր որ 60 ընկեր էին. նրանց գործն էսպես մասխարությունն էր։ Ալեքսանդր Մակեդոնացու հերը՝ Ֆիլիպպ, որ ինքն էլ էնպես մասխարեք իր դռանն ուներ, նրանց 1000 (հազար) մանեթ բաշխեց։ Սրանից ղայրու հունաց միջումը էնպես փորի եսիր մարդիք էլ կային, որ իշխանների տներումը հենց էնդուր համար էին կենում, որ նրանց սիլլա խփեն, գլխըներին ջուր, ախպ ածեն, կմճթեն, քթըներին հուփ տան, վիզըներին խփեն, միրքըներիցը ձգեն, ու նրանք էլ ուլի պես մկկան, իշի պես զռան, ձիու պես խրխնջան, որ անողի քեֆը գար, էնքան անարգ էին էսպես մարդիքը, որ մեկ փոր հացի խաթեր, ինչ որ անում էին, չէին նեղանում, այլ միշտ ծիծաղում, քացի քցում, տրտինգ անում: Դիոնիս Սիրակուսացի թագավորի մոտ էսպեսները կային, որ չունքի ինքը լավ չէր տեսնում, սրանք էլ հացի, ամանի, կերակրի վրա էնպես ձեռն ածելով էին շարժում, որ թագավորն հենց իմանա՝ թե իր աչքը լավ ա տեսնում։ Հռովմայեցիք, մանավանդ կնանիքը՝ էնպես մարդիքն էին սիրում, որ քոռ լինեին, քաչալ, շիլ, քոսա, կարճ, հաստափոր, երկարաքիթ։ Էսպես մարդկանց համար հատուկ բազար կար, ու բազի անգամ մեկ էսպեսին հազար մանեթ էին տալիս։ Էստուր համար շատ մարդիք իրանց երեխանց ոտ ու գլուխը՝ էնպես կապում, հուփ էին տալիս, որ էսպես այլանդակ ըլի ու նրանց ծախեն, դատում անեն։ Հելիոգաբալ 2 կայսրը մեկ օր իր սուփրի վրա՝ հաստափորի, քաչալի, շլի, կաղի, խլի ու սևի էր ղոնաղ արել. ամեն մեկիցը ութ հատ։— Շատ թագավոր ու իշխան հա՝ էսպեսներին միշտ հետներն էին ման ածում։ Շատը էս օր էլ ունին։ Հիմիկ էլ որ հարսանքում, մեջլիսում, էսպես բաներ անում են, էն ժամանակիցն ա մնացել։ Էսպես մասխարա ու շախաչի մարդիքը շատ անգամ կոպիտ, ախմախ էին, շատ անգամ էլ էնպես սուր, խելացի, որ թագավորի, վագրի, իշխանի էնպես խոսք էին ասում, որ նրանով խելքի էին գալիս, բազի անգամ էլ՝ էնպես խոսքի ջառըմեն իրանք էին քաշում։ Ւնգլիզ թագուհի էլիսաբեթի դռանը մեկ շատ չաթուքյասան յարամազը կար։ Մեկ օր թագուհին հարցնում ա. — Պասի, ի՞նչ խաբար ես բերում ինձ համար քաղաքիցը, էլի իմ մեղքի դավթարը պետք է կարդա՞ս։— է˜հ, ձեր Մեծությունը, — պատասխանեց մասխարեն, — ի՞նչս ա գնում էնպես բանիցը խոսամ, որ սաղ քաղաքըն ա նրա վրա խոսում։— Մեկ էսպես ինգլիզ մասխարա էլ էկավ Ֆրանցուզի թագավորի մոտ։ Թագավորը տարավ նրան իր պատկերի զալը ու Քրիստոսի պատկերի առաջին կանգնած, նրան ցույց տվեց. թե նա ճանաչո՞ւմ ա էն պատկերը, թե ո՛չ։— Չէ՛, ձեր Մեծությունը, — ասեց։— էս միջի պատկերը Քրիստոսին ա, — ասեց թագավորը, աջու կողմինը Պապինն ա, ձախու կողմինը իմը։— Շատ շնորհակալ եմ, — ասեց մասխարեն, — որ իմ աչքս բաց արիք. չունքի ես լսել էի, թե Քրիստոս երկու ավազակի միջի խաչվեցավ, հիմիկ իմացա՝ թե էն ավազակները ո՞վ են։ Շատ երևելի ա կարճիկ մարդկանց հարսանիքը, որ մեկ թագավոր իր դռանը՝ քեֆի խաթեր անիլ տվեց։ 1710 թվին էր՝ որ երկու կարճիկ (թզուկ) հարսն ու փեսա՝ մեկ իրեք ականի կառեթում նստած՝ քաղաքումր ման էին գալիս, որ ղոնաղներին կանչեն։ Կառեթի առաջին մեկ ձի էր լծած, վրիցը չալ չալ ճոթեր կախ, երկու ձիավոր էլ առաջներին էին գնում։ Մյուս օրը հարսն ու փեսա գնացին ժամը՝ որ պսակվին. նրանց մարշալը (հարսանքի գլխավորը) էլի մեկ կարճիկ էր, ձեռի գավազանը ճոթով, աղլխներով զարդարած: Առաջներին սա էր գնում, հետո հարսն ու փեսա, հետո թագավորն ու իր բոլոր մեծամեծքը ու 72 կարճիկ, մարդ ու կնիկ, որ շատը 1000 վերստ ավելի տեղից բերել էին, որ էս հանդեսումը գտնվին: Նրանց գլխի թագը թագավորը ինքն էր բռնել։ Հարսանիքը մեկ մինիստրի տան էր։ Կարճիկների շորերը բոլորը ֆրանցուզի շոր էին։ Հարսը մեկ սեղանի վրա էր նստած, փեսեն՝ մեկ, գլխըների վրա կամար էին շինել։ Մեկ կարճիկ մարշալ ութը կարճկի հետ կռներին աղլուխ կապած՝ ղոնաղներին ղուլուղ էին անում։ Էնպես ուրախ էին նրանք, որ հենց իմանաս՝ թե աշխարքի թագավորությունն իրանցն ա: Թագավորն ու իր մեծամեծքը, էլչիք, տան պատերի տակին նեղ սեղանների վրա նստած՝ նրանց մտիկ էին անում, ու քեֆ անում։ Մանավանդ որ սկսեցին պար գալ, աչք պետք էր՝ որ թամաշ աներ։ Որի ոտներն էին ծուռը, որը հաստափոր, որը մեծ անկաջանի, որի պռոշները կախ, որը կուզ, որի շլինքը փորն ընկած։ Մինչև 12 սհաթը գիշերվան էսպես քեֆ արին։ Հարսն ու փեսի տեղը թագավորի իր օթախումն էր շինած։ Կարդացողը կարծեմ՝ ինքն էլ կուզեր, որ էսպես հարսանըքին թամաշ աներ։ Շռայլությունն ու ժլատությունն էլ պակաս գժություն չեն։ Հռովմայեցիք՝ որ առաջ էնպես հասարակ էին ապրում, հետ ժամանակի, երբ որ խազինա ճարեցին, էնպես գժվեցան, որ Աստված հեռու տանի: 3 Մեկ իշխան մարդ թաղելիս՝ նրանց թրակռիվն էնպես էր, որ հազար մարդ տեղն ու տեղը մնում էին։ Էսպես կռիվ ուրիշ վախտ էլ էին անում, որ խալխը ուրախանա։ Ւնչքան շատ էր արին թափում, ինչքան շատ էին ա~խ ու ո~խ քաշում, էնքան շատ էր խալխը մխիթարվում, էնպես անսիրտ էին։ Բայց թե ի~նչքան էր սրա խարջը, ո՞վ կարա հեսաբ անիլ։ Մեկ գերու գինը էն ժամանակը տեսներկու հազար մանեթ էր, ուրեմն թո՛ղ լսողը մտածի, թե 100 կամ 1000 մարդի գինը ի~նչքան կըլեր։ Լուկուլ զորապետը հրամայեց՝ որ մեկ լիճ հանեն՝ որ միջումը ծովի ձուկը պահի։ Էստուր համար սարեր ճղիլ տվեց, խանդակներ շինել տվեց՝ որ ծովի ջուրը ինքն իրան գա էն տեղ։ Էնպես գժվել էին հռովմայեցիք էս ժամանակին, որ մեկ երկու ֆունտանոց ծովի ձկանը 200 մանեթ էին տալիս, առնում։ Մեկ հռովմայեցի Հիրցիոս անունը՝ մեկ լիճ ուներ ձկան, որ տարենը չորս հարյուր հազար (400.000) մանեթ էր նստում նրան, բայց խերը դհա շատ էր։ Էս Լուկուլ զորապետին մեկ բարեկամ մարդ խնդրեց՝ որ հարյուր շոր տա թեատրի համար. նա հինգ հազար շոր տվեց՝ որ ջոկի, որը լավն ա, էն վերցնի։ Խալխին զանազան թամաշեք շհանց տալը՝ դառել էր նրանց համար խաղ։ Էս անում էին, որ խալխի աչքին դուր գան։ Պուքպեոս զորապետը հրամայեց՝ որ մեկ թեատրը շինեն: Մեջը բոլոր մարմառ արձաններով լիքն էր ու քառասուն հազար (40.000) մարդ կմտնեին։ Հինգ, վեց օր իրար վրա զանազան խաղեր էին էստեղ ցույց տալիս, թրակռիվ, մարդակռիվ, խաղ են ասում, պար գալիս։ Բազի անգամ 600 ջորի, էնքան էլ ձի, էշ, մարդ՝ մեկ տեղ էին դուս գալիս։ Գազանները կռվացնելիս՝ 30 ֆիլ ու 100 առյուծ դուս էկան, ու բոլորն էլ իրար կոտորեցին։ Մեկ քանի ամիս խալխին քեֆ նշանց տալու խաթեր Սկավրոս անուն հռովմայեցի մի, էնպես մեկ թեատրը շինել տվեց, որ ութսուն հազար նստելու տեղ ուներ, իրեք հարյուր վաթսուն սյուն, մարմառից շինած, ու իրեք հազար պատկեր ու արձաններ կար միջումը: Հազար տարի կարող էր մնալ, բայց հենց մեկ քանի ամիս անց կացավ, էլի քանդիլ տվեց։ Մեկ հռովմայեցի էլ երկու էնպես կիսաթեատր շինիլ տվեց, որ մաշիններով կարելի էր պտտել, իրար կպցնիլ, ու էլ եդ հեռացնիլ։ Արեգակի շողքը խաս ու ղումաշով էին փակում, ու խալխին հովացնելու խաթեր՝ էնպես մաշիններ էին շինել՝ որ գինին, վարդաջուրը անձրևի պես էր կանգնողների վրա գալիս։ Տրայանոս կայսրը՝ որ էնքան գովում են, հարյուր տասն իրեք օր իրար վրա կռիվ տալ տվեց։ Տասը հազար մարդ ու սրանից դհա ավելի անասունը, գազանք մնացին տեղն ու տեղը մեռած։ Մեկ նոր գործ ճարելիս, երևելի մարդիքը էնպես մեկ ճաշ պետք է տային, որ ութսուն հազար (80,000) մանեթ էլ ա նստեր իրանց։ Էսպես մեկ հացկերութումը՝ հենց մենակ Եգիպտոսիցը բերիլ տված վարդը տասը հազար (10,000) մանեթ էր նստում։ Անվանին Հուլիոս Կեսար մեկ օր որ հաղթությունից եդ դարձավ Հռովմ, հինգ օր քաշեց էս հանդեսը։ Ամեն մեկ հասարակ սալդաթ վեց հարյուր, ամեն մեկ հասարսւկ մարդ՝ քսան մանեթ պարգև ստացավ։ Բոլոր խարջը հարիր միլիոն մանեթից ավելի էր, բայց էլի իննսուն միլիոն մանեթ էլ՝ խազինեն ածեց: Սրանից եդը մեկ քանի շաբաթ իրար վրա՝ թամաշեք էր, որ տալիս էին։ Ահագին խանդակներ էին փորել, որ ինչպես ծովի վրա՝ կռիվ տան։ Վերջը մեկ ճաշ տվեց, որ բոլոր խալխը հրավիրած էին։ Քսան երկու հազար տան նստած՝ հաց էին ուտում, 4 ամեն մեկ տան՝ տասը կարաս հենց գինի էր դրած։ Շատ մարդ ոտի տակի մեռավ: Մյուս ուտելիքը թողանք։ Մեծ պատիվ էր էն ժամանակը՝ շատ ուտիլն ու խմիլն։ Ազիզ պահած մարդիքը՝ գլխըներին ոսկու թոզ էին ածում, որ ղեղին մազ ունենան. մաշկըները անգին մարգարտով ու ջավահրով էին կարած։ Գլուխ, երես անուշահոտ ջրերով ու յուղով էին լվանում, շատ անգամ լեղանում էին միջումը։ Հաց ուտելիս՝ էնպեսը կար՝ որ տասն անգամ շորերը փոխում էր։ Սեկ փիլիսոփա մարդ՝ անունը Սենեքա, որ էսպես բաներից պետք է հեռու կենար, ինչպես ինքն էլ գրել ա, որ մարդ քանի հասարակ ապրի, էնքան բախտավոր է, երբ որ մեռավ, հենց մենակ հինգ հարյուր սեղան եզ քցեց, որ ամեն մեկի գինը քսանը հինգ հազար մանեթ էր։ Էս ի~նչ ահագին գումար ա։ Տե՛ս՝ թե մյուս բաներն ի՞նչ կըլեին։— Ներոն թագավորի կնիկը՝ ամեն օր հինգ հարյուր իշի կաթնում էր լեղանում, որ փափուկ մորթի ունենա։ Կնանոնց մյուս զարդն ու զարդարանքն էլ չեմ ասում։ Բաղնսների վրա հո՝ անթիվ գումար էին խարջում։ Գարաքալլա կայսեր բաղնիսը էնպես հիանալի էր, որ բոլոր օթախները մարմառից էր շինած, ոսկե ջահեր ամեն տեղ. անգին արձաններ։ Էրծաթի լուլեքանցով էր ջուրը ներս գալիս, հազար վեց հարյուր մարմառի աթոռ կար շինած նստելու համար, ու քսան հազար մարդ միջումր կտեղավորվեր։ Դեոկղիտիանոս կայսեր բաղնսի վրա քառասուն հազար քրիստոնյա գերի յոթը տարի բանել, երեսուն հազարը մեռել էին։ Ամեն մարդ կարող էր լեղանալ, էնքան սոխախ ու սներ կային, որ էլ թիվ չուներ։ Փիլիսոփեքը իրանց տեղն ունեին, գիտունքը՝ իրանց, գրքատունը միջին գրքերով լիքը: Պատկերահանն ու ուրիշ ճարտարագործքը՝ իրանցը, մեջը պատկերներով, արձաններով լիքը, ու խալխի համար էլ՝ էնպես էր շինած՝ որ միջսւմը կարեին կռիվ տալ, թեատր խաղալ, պար գալ և այլն։ Ներոն կայսրը՝ էնպես մեկ զալ ուներ շինիլ տված, որ օջոռքն ու պատերի կեսը՝ նրա սեղանի վրովը՝ երկնքի պես պտուտ էին գալիս, որ տարվան չորս ժամանակը ցույց տալիս. ամպը գոռում էր, անձրևի ու կարկտի տեղակ՝ անուշահոտ վարդաջուր էր վեր թափում։ Հելիոգաբալ կայսրն էլ էնպես մեկ զալ շինել տվեց, ամա անուշահոտ ջուրը՝ էնպես սաստիկ էկավ՝ որ մեկ քանի ղոնաղ՝ հոտիցը խեղդվեցին։ Էս տխմարը՝ իրան օթախիցն սկսած՝ մինչև էս զալը, որ հենց բռնիր՝ թե հինգ ոտ ճամփա չէ՛ր ըլիլ. ու միշտ կառեթով էր գնում, գալիս, բոլոր ճամփեն ոսկեփոշի էր շաղ տվել, որ ոտը գետնին չդիպչի։ Նրա սեղան, աթոռ, սնդուկ, ու բոլոր տան հաջաթները՝ ոսկուց էր շինած։ Շորերը անգին ջավահրով կարած, բայց էլի, մեկ շորը՝ երկու անգամ չէ՛ր հագնիլ, մեկ մատանիքը՝ երկու անգամ չէ՛ր դնիլ։ Ինչ թախում ուներ, ոսկուց էր, ու ամեն իրիկուն, ինչ ամանի վրա ու ընչով որ հաց էին կերել, բոլորը ղոնաղներին ու ծառայիցն էր բաշխում։ Իրան սալդաթներին էլ էր՝ էս ամաններիցը, կամ ջավահիր, կամ մեծ գումար բաշխում։ Նրա ձկան լիճը՝ վարդաջրով էր լիքը։ Լավ ձկները չէին ուզում, ամա ինքն էնպես էր ուզում, ի՞նչպես պետք է անեին: Նրա խանդակները՝ ծովի կռիվ տալու համար, գինով էր լիքը։ Նրա ճաշին էնպես կերակրներ էին գալիս սեղանը, որ ամեն մեկը երեսուն հազար մանեթ էր նստում։ Բոլորը էնպես ղշերի լեզվիցն էր շինած ըլում, որ հեռու երկրներից էին կալնում, բերում, կամ նրանց ղշիցը, որը բլբյուլի լեզվից էր, որը ֆազանի, որը 5 սիրամարգի, որը փափագեի, որ Հռովմ չէր գտնվում։ Շատ անգամ նրա շներին բադի ջիգյար, ձիանոնցը՝ չամիչ էին ուտացնում, ձիանը լավ ֆռնչացնում, չէին ուզում, ամա տերն էնպես էր ուզում։ Ղոնաղ մարդ ու կնիկ ի միասին էին նստում, մեջըներումը առյուծ էր կապած ըլում, կամ ղափլան, ատամները հանած։ Շատ անգամ նոքարներին մեծ ծեծ կարասներ էր բաշխում, ամա մեջըները օձ ու կարիճ լիքը։ Բավական <է> հին ժամանակիցը, նոր ժամանակիցն փոքր պատմենք։ Մեծ մոգուլն կամ Հնդստանու կայսրը՝ երբ էն հարուստ երկրները առավ, էնպես փառքի մեջում էր կենում, որ չի՛ լսված։ Ավրենգ Զեբ կայսրը չափը կորցրեց, էնպես էր նստում, վեր կենում։ 1647 թվին մեկ միլիոն սալդաթ՝ մենակ իր փողովն էր պահում, ուրիշ տեղից չէ՛ր վերցնում։ Հինգ հարյուր ավելի ֆիլ ուներ կովի համար։ Էս ֆլերի նստելու տեղերը՝ արծաթից, ոսկուց ու ջավահրից էին շինած։— էնքան ոսկե, արծաթե, մարգարտակապ, ջավահրաշեն յարաղ ասպաբ կար նրա խազինումը իրար վրա ածած, որ Հեսաբի տակ չի՛ կարելի քցել։— Ագրա քաղաքումը՝ մեկ ոսկեշեն բրջի միջում՝ հարյուր ութսուն միլիոն մանեթի՝ մենակ ակնեղեն ու ջավահրեղեն կար, ֆլի, ուղտի, ձիու և այլն ձևով շինած։ Վաթսուն միլիոն մանեթի՝ նրա տան՝ ոսկեշեն ու արծաթեշեն հաջաթներն էր։ Երեսուն ու վեց միլիոն մանեթի՝ նրա տան փարդեքը, խալիչեքը և այլն։ Տասն ու հինգ կես միլիոնի՝ նրա բամբակե հանդերձեղենը։ Քսան միլիոնի՝ նրա ձիու, ֆլի յարաղը, ղաջարեքը և այլն։ Հիսունը հինգ միլիոնի՝ նրա թուր, թվանքը, մզրախը, թամքը, օրզանգուն, լգամը — ութսուն հազար ձեռագիր գրքերը քսան միլիոնի, մյուս մանրամասը բաները թողանք, հենց էս հեսաբ անենք, ջամը կանի՝ իրեք հարյուր ութսուն ու վեց ու կես միլիոն մանեթ. էսքանը դեռ մեկ քաղաքում ուներ, բաս մյուս քաղաքների խազինեն ինչքան կըլեր. բաս նրա տները, բաղերը, չունքի էսքան բաները հենց էնպես անօգուտ ածած էին, ու միմիայն փառքի համար էր։ Էս անպիտան թագավորը թախտ ունենալը խիստ շատ էր սիրում։ Շատն ուներ, ամա նրանց միջին մեկը կար սիրամարգի ձևով շինած, ոսկեկուռ ու ջավահրապատ՝ ու նրա գինը յոթանասուն ու հինգ միլիոն մանեթ էր։ Իր ծննդյան օրը մարդամեջ էր դուս գալիս էս կես Աստվածը, թե ի՞նչ թադարեքով, ի՞նչ փառքով, թող մտածողն իմանա։ Մեկ թանկագին վրանի միջում՝ մեկ կշիռ էր կախ տված. էս կշեռքի թայերը զուտ ոսկուց էր շինած ու ջավահրապատ։ Կայսրը ակնով, ջավահրով զարդարված՝ դուս էր գալիս ու իր մեծամեծքը առոք, փառոք առաջն էին գալիս: Կշեռքի մեկ թայումն ինքն էր նստում, մեկ թայումը տոպրակներով լիքը ոսկի ու արծաթ, էս վերցնում, տեղը անգին քարեր ու զուտ ոսկի էին դնում, էս էլ վերցնում, տեղը զառ ճոթեր, հաց, մեղր ու եղ էին դնում, որ թագավորի ծանրությունն իմանան։ Էս ինչ որ թագավորի հետ կշռել էին, պետք է խալխի միջումը բաժանեին,— բայց սուտ — աչքըները թոզ էին փչում ու բոլոր ուստությունով ղրաղ քաշում։ Բանի միտքն է՛ս էր, որ իմացվի, թե կայսրը էս տարի դհա ավելի ծանրացել էր։ Էստուր վրա խալխը ծափ տալիս՝ քեֆ էր անում։— էս որ պրծնում էին, էն ժամանակը թագավորը թախտն էր վեր ըլում ու ոսկե ամաններով բադամ, ընկույզ ու զանազան պտղներ բոլոր ոսկուց շինած բերում էին առաջը։ Թագավորը իր ձեռովը ցրվում, իր մեծամեծքը հավաքում էին։ Տեսնողը կամ լսողը կզարմանա, թե էս ի՜նչքան առատություն էր, բայց սուտ — բոլորն էլ փուչ էր, բարակ արծաթից շինած ու երեսըհանց ոսկեջրած, էնպես որ մեկ եվրոպացի հեսաբ ա արել, հազարը' հարյուր ոսկի չաժեր։ Էսպես էին կենում 6 Հնդստանու թագավորքը, որ հիմիկ փչացել, գնացել, երկրներն էլ ինգլիզի ձեռին է մնացել։ Ո՞ւր թողանք Ամերիկա, ասիացվոց մյուս թագավորաց հարստությունն ու փառքը, բայց ով աշխարքիցս մեկ բան տանի հետը, թող նա պարծենա։ Հիմիկ Եվրոպիուցը խոսանք։ Գոռոզն Վալլենշտեյն՝ որ Ավստրիո թագավորի զորապետն էր ու երեսուն տարի նեմեցի երկիրը կռիվ տալով քանդեց, որ Lուտերի հավատը կործանի ու կաթոլիկի օրենքը հաստատ պահի, չունքի նեմեցի շատ փայը լուտերական էր դարձել, էս զորապետը` որ իր թագավորին էլ սայմիշ չէր անում, երբ իր գործը թողեց, էնպես տներ, ամարաթներ շինել տալ տվեց, որ նմանը չկար։ Մենակ իրեք հարյուր ձի ուներ գոմումը կապած. բայց ի˜նչ գոմ, մեկ հոյակապ ամարաթ։ Ախոռները մարմառից էր. միջումը շադրվաններ. տակը պղնձից շինած։ Օրը հարյուր տեսակ կերակրից պակաս չի՛ պետք է բլեր նրա ճաշը։ Վաթսուն ազնվական տղա՝ մախմուռ ու ոսկեթել շորերով զարդարված` նրա սուփրի վրա ղուլլուղ պետք է անեին, հիսուն թիկնապահ սալդաթ նրա տան ղարավուլն էին։ Նոքարներին, ֆառաշներին, նրանց հաքուստին հո՝ էլ խելք չի՜ հասնիլ: Կայսեր դռանը էնքան չկար։ Քանի դեռ երկրորդ անգամը էլի զորապետությունը չէ՛ր ստացել, տարին չորս հարյուր հազար մանեթ եկամուտ ուներ։ Էն ժամանակին անթիվ գումար էր էս։ Ինչ ժամանակ որ թաքրար թագավորի ղոնշունը ձեռի տակն առավ, Փրագ քաղաքիցը դուս գալիս՝ հետն ուներ տասնըչորս վեց ձիանի կառեթ, քառասուն ազնվական, հարյուր քսան ծառա, տասը բա֊լարանչի, բալաբանները ոսկուց շինած։ Բոլորը իր գլուխը շհանց տալու համար էր, չունքի ինքը կաշե շորը հաքին, կարմիր աբեն ուսին քցած՝ էնպես էր նրանց աոաջին ձիու վրա գնում։ Չորս քամերղեր իրանց փաժերովը՝ միշտ պետք է նրան ծաոայեին։ Նրա մարդիքն էլ սկսեցին շռայլություն անիլ։ Մեկ պոլկովնիկ օրը յոթանասուն տեսակ կերակուր էր ուտում։ Սալդաթները գինով ու պիվով էին ջանները լվանում։ Էս անօրենները փոքր ժամանակի մեկ միլիոն ու կես մանեթ թալանեցին, որ էն ժամանակը անթիվ գումար էր ու չէին գիդում ամբարտավանությունից՝ թե ի՞նչ անեն։ Էն թագավորները՝ որ ուզած փողը չէին կարում նրա աֆիցերներին տալ, պետք է դեղեր բաշ֊խեին նրանց, ու մեկն էլ ա չէր կարում նրանց առաջին ծպտալ։ Նրա ամարաթի մոտ՝ մեկ սել չէ՛ր կարոդ անց կենալ, մեկ բարձր ձենով խոսք չէ՛ր լսվիլ, էստուր համար ղարավուլ էր կանգնած; Մեկ թագավորի որդի էկավ՝ որ նրան տեսնի. քեֆ շհանց տալու խաթեր՝ հրամայեց՝ որ երկու դասթա ղոնշուն իրար հետ կռվին. շատը մնացին մեռած։ Սա էլ էնպես արեց, ինչպես մեկ Հնդստանու թագավոր, որ՝ մեկ եվրոպացու խաթեր, որ նրան մեկ քանի շուշա ռոմ էր բաշխել, հրամայեց՝ որ իր մարդիքը կռիվ բաց անեն. շատը մեռան. Եվրոպացին խնդրեց, որ կռիվը վերջացնի ու էն խեղճերին խնայի, թագավորը պատասխանեց.— ի՞նչ կա որ, սրանք իմ սահաթն են։ Իշխանն Պոտեմքին՝ Էկատերինե թագուհվու սիրելի զորապետը չորս ամսումը մեկ միլիոն, երկու հարյուր հազար ռուբլի էր խարջել, մենակ ճաշի վրա։ Նրա հասարակ ճաշը ութ հարյուր ռուբլի էր նստում. նրա ստերլետ ձկան կերակուրը՝ որ շատ սիրում էր, իրեք հարյուր ռուբլի։ Մեկ բալուն հինգ, վեց ռուբլի էր տալիս, թե ինքը չէր ուտում, ամա շատ անգամ սաղ ծառը առնում էր։ 7 Էսպես բաներում ինգլիզները դհա ղոչաղ են։ Կարլ Հինգերորդ Ինգլիզի թագավորը՝ իր փաոքը հաց տալով էր ուզում իմաց անի։ Նրա ամարաթումը՝ օրը ութսուն ու վեց սեղանի վրա հաց էին ուտում։ Իր սեղանի վրա քսանութ տեսակ կերակուր էր գալիս, թագուհվու սեղանի վրա՝ քսանը չորս, չորս մյուս սեղանների վրա՝ տասնվեց, մյուսների վրա էսպես կարգով, որը շատ, որը քիչ. ու տասնիրեք վերջի սեղանների վրա, ամեն մեկին, երկու երկու տեսակ։ Գինին ու սլիվոն ջրի պես էր գնում։ Տարին նրա տանը մասրաֆ էր ըլում, հազար հինգ հարյուր եզը, յոթը հազար ոչխար, հազար երկու հարյուր աչառ, իրեք հարյուր գոջի, չորս հարյուր ֆորթ, յոթը հազար գառը, իրեք հարյուր խոզ։ Մյուս բաները թո՛ղ մտածողն իմանա։ 1470 թվին Գեորգ Ա <ռաջինը> Յորկ քաղաքի եպիսկոպոս նստեց։ Էնպես էր սովորությունը՝ որ նոր տեղ ճարողը՝ պետք էր հաց տար։ Ւնչքան ինգլիզի իշխան մարդ կար, էս օր էստեղ կառավարիչ էին։ Հազար ծառա, վաթսուն երկու աշպազ, հինգ հարյուր տասնը հինգ սպասավոր էին կարգել։ Էս մեկ հաց տալումը մսխվեցավ. ութսուն եզը, հազար ոչխար, իրեք հարյուր խոզ, էնքան էլ ֆորթ, իրեք հազար բադ, երկու հարյուր վերի էծ, չորս հարյուր պախրա, իրեք հարյուր սիրամարգ, վեց հարյուր կռունգ ու ֆազան, հազար ջրի ղուշ, շորս հազար սիպտակ ալապստրակ։ Ձուկն ու գինին, պիվոն չքցենք. հազար հինգ հարյուր պիրոգ (քաթա), հինգ հազար շորս հարյուր աման՝ հենց ժիլե ասած՝ կերակրիցն էկավ սեղանը։ Տասնըհինգ տարի չի՛ ըլիլ՝ մեկ երևելի կնիկ՝ Ինգլիզի թագավորի որ֊դուն իրիկնահաց տվեց. ամեն բանն էն կողմը դնենք, հացը որ կերան պրծան, իրեք հազար մանեթի՝ մենակ միրգ մեջ բերին։ Ասենք՝ թե էս բաները փորի ու աչքի համար ա, էլի մեկ բան ա, ամա լսողը ի՞նչ կասի, որ իմանա՝ թե լուսավորյալ մարդիքը շան համար էլ են խարջ ընկնում։ Լսող՝ ի՞նչպես ես կարծում, ինչ կուզե որ անգին շուն ըլի, մեր միջումը ո՞վ նրան տասը մանեթ կտա, կառնի։ Տասը մա֊նե՞թ — մեկ արջի մեկ օր մեկ մանեթ տվի, մինչև էս օր էլ սիրտս ցավում ա, ամա հիմիկ անկաջ անենք, թե շներն ի՞նչ թագավորություն են անում։ Մեծ Ֆրիդրիխ Պրուսսիո թագավորը մեկ սիրեկան շուն ուներ, որ սատկեց, վրեն մարմառից քար քաշիլ տվեց։ Էս ո՛չինչ. սա հլա թագավոր էր, բայց ի՞նչ անենք, որ բազի ինգլիզ մեկ շանը երկու, իրեք հարյուր մանեթ ա տալիս, առնում։ Մեկն էլ ըլի, գլուխը քարը, շատը էսպես թանկագին շներիցը՝ ամարաթներ ունի լիքը։ Հերցոգ Ռիխմոնդի շների ամարաթը վաթսուն հազար մանեթ նստեց։ Բեդֆորդ իշխանի շների ամարաթը՝ չորս հարյուր հազար մանեթ։ Թովլեյ իշխանի շների ամարաթը մեկ մեծ քաղաքի չափ կա. էնքան շուն, ու էնքան նոքար կա մեջըներումը։ Շատ մեծ գրաֆ, իշխան՝ ուրիշ տեղ էնպես տուն չունի, որ միջումը կենա։ Ֆորսիցը եդ գալիս, հատուկ բաղնիս ունին, ու նրանց միջումը լեղացնում են։ Ինչ զարդ ասես, կա էս տեղ։ Չի՛ պետք է մտածել՝ թե մենակ ինգլիզներն են էս պակասությունը գործում։ Մեկ ֆրանցուզի իշխանի աղչիկ, շունը որ սատկեց, սուք նստեց ու ծանոթ, բարեկամք գնացին մխիթարելու։ Մեկ նեմեցի իշխանի աղչիկ էլ՝ էնքան էր սիրում իր շներին, որ նրանց համար ջոկ մատուռ էր շինել տվել։ Շունը սատկելիս՝ դագաղով, պատվով էին տանում, թաղում: Մեկ օր սրա մեկ շունը սատկեց, ու իր ղարավաշների մեկը սուք չէր անում վրեն։ Ասեղն առավ, նրա միսը ծակծակոտեց, ու տեղը վառած զմուռ ածեց, որ էրվի, կսկծա։ Հայտնի բան ա, որ ողորմելին սուքի տեղ, ոտներն էլ էր քարերին ծեծում, գլուխն էլ, ամա էլ անկաջ անող չի՛ կար։ Էս էլ քո լուսավորած, ուսումն առած մարդը: Ւ՞նչ ուսումն, որ մարդի սիրտը դժոխք կըլի: Շան սերը թողանք, հիմիկ ուրիշ բան խոսանք։ Ո՞վ ա լսել թե թամուզությունն էլ մարդի կգժվացնի. գինին, արաղը, հեսաբի. ամա թամուզությունը, թամուզությունը։— Անգլիա՝ մեկ քանի տարի կըլի, մեկ մարդ կար, անունը էդմոնդ. էս պատվելին՝ էնքան տուն ուներ բռնած քրեհով, ինչքան ամիսը օր ունի, այսինքն երեսուն ու մեկ տուն։ Ամեն տան թախումը ջոկ էր. շորերիցը բռնած գնաս կառավաթը, յորղան դոշակը, ծառեքը, աշխանեն ու ինչ որ տանը հարկավոր ա։ Օրը մեկ տուն էր փոխում, շորերը հո՝ օրը հինգ վեց անգամ։ Առավոտը կանուխ՝ վարդաջրով իրան լավ լվանալ էր տալիս ու անուշահոտ կնդրկով, խնկով ծուխ տալ տալիս, հետո գնում էր բաղը ման գալու, չունքի ամեն տուն մեկ բաղ էլ պետք է ունենար. ուր հովը նրա 8 թեթև շորերի մեջը պետք է մտներ ու նրան հովացներ։ Ձմեռը չունքի էլ բաղը չէր կարող գնալ, ծառեքն էին նրան՝ փուքսն առած՝ հով տալիս։ Մեկ նուրբ քող ուներ շորերի վրա հաքած, որ վրեն թոզ չի՛ նստի։ Առավոտը նհար անելիս՝ չայը մեկ ոսկե լուլով էր ծծում, որ թոզ չի՛ մտնի բողազը։ Էստուց եդը կարդում էր։ Գրքերն էլ թամուզության վրա էին խոսում, որ էլի առաջ ծուխ էր տալ տալիս, հետո ձեռն առնում։ Ամեն ճաշի ութ տեսակ կերակուր էր նրա կերածը։ Ամեն մեկ կերակուրը՝ մեկ ջոկ օթախում էր ուտում։ Հենց մեկն ուտում պրծնում էր, տեղիցը վեր էր կենում, ձեռները լվանում, բերանն ողողում։ Էսպես ութ անգամ էո հանդեսը կատարում էր։ Էստուց հետո էլի իր քողը քցում, պարկում էր։ Դոշակը փուչկից էր շինած ու իստակ օդով լիքը։ Վեր էր կենում թե չէ, էլի շորերն էր սկսում փոխիլ: — Մոտը էկողիցը հեռու էր կանգնում, ու քողը քցած՝ նրա միջովն էր հետը խոսում, որ իրան շունչ չի՛ դիպչի։ Ամեն մեկ դուս գնալիս՝ պետք է լեղանար։ Էլի էսպես մի՛ իմանաք, թե հազար տարի ապրեց, հիսուն տարուց եդը մեռավ։ Մեր գեղըցոնց շատը հարյուր տասը, հարյուր քսան տարի էլ են ապրում ու կերածները, հաքածները հայտնի ա, թե ի՞նչ ա ու ի՞նչ աշխատություն ունին: Հիմիկ էլ նաքյազության (ժլատության) գժերի վրա խոսանք։ Ժոն Էլվես Ինգլիզը՝ որի հեր <ը> պիվո ծախող էր, մորիցը վեց հարյուր հազար մանեթ ժառանգեց մեռնելուցը եդը, որ հենց բռնես սովիցը մեռավ։ Մեկ էսքան գումար էլ՝ քեռուցը մնաց նրան, անունը Հարվեյ Էլվես: Սրան տեսնելու գալիս՝ մեկ ղոնաղխանում վեր էր գալիս, հին, կտրատված շորեր հաքնում, մուռտառ, կարկատած գուլբեք, ու էսպես էր գնում մոտը։ Էսպես նստում էին երկուսն էլ բուխարու առաջին, որ մեկ կտոր փեդ էր էրվում միջումը։ Գանգատ էին, թե մարդիք չափիցը դուս փող են փչացնում ու շուտով քուն էին մտնում, որ ճրագի փող չտան։ Ժոն գիտեր, որ իր քեռու մոտ փորացավ կընկներ՝ թե սոված էր էկել նրա մոտը, առաջ փորը լավ պնդացնում՝ էնպես էր գալիս։ Քեռին հենց իմանում էր' թե քիչ ուտիլ գիտի, էս չափավորության համար՝ նրան դհա ավելի էր սիրում։ Նա որ իննսուն տարեկան դառավ, մեռավ, ու մեկ միլիոն ու կես մնաց Ժոնին։ Հենց քեռին մեռավ, Ժոն սկսեց Լոնդոնումը որ տեղ որ մեծ մարդ կար, նրա հետ թուղթ խաղալ: Տանում էին, իսկույն տալիս էր, ինքն էր տանում, մեկն էլ ա չէր տալիս։ Վերջ ժամանակի, ղորդ ա, շատ նաքյազ, ժլատ էր, ամա մեկ պարտքատերի էլ ա չէ՛ր ասիլ՝ փող տո՛ւր։— Առաջ ֆորսի ձիանք ու շներ էլ էր պահում։ Սաղ գիշերը թուղթ էր խաղում, ու չորս հինգ սհաթին առավոտը՝ ցեխ, տիլ կխչորելով գնում էր իր ֆորթերի առաջը՝ որ գեղիցը քաղաքն էին բերում, որ ծախեն ու ղասաբների հետ անձրևում, ցրտում կանգնած՝ մեկ գրոշի համար ուզում էր արին վեր ածի։ Ճամփա գնալիս՝ մեկ տեղ էլ ա չէր մտնիլ, որ փող չի խարջի։ Մեկ քանի կտոր չոր հաց, մեկ քանի պինդ խաշած ձու ջիբումն ուներ։ Ձիուն խոտ չէր առնիլ, պատերի տակի վեր թափած կրճեմն էր նրա ջանը։ ինքն էլ հացի հետ ջուր կխմեր: Նրա ծառեն, որ էլի նրա օրինակի մարդ էր, չորս սհաթին էր վեր կենում, ու կովերը կթում, իր աղի նհարը պատրաստում, հետո շորը հաքնում, ձիանը թամքում ու գնում էին ֆորս։ Ֆորսից եդը ձիանքն էր թիմարում, հացը քցում, ղուլլուղն անում, ձիանոնցը եմ տալիս, էլի կովերը կթում, հետո ութը ձիու համար դարման կոտորում — էլի տերը չէ՛ր բավական ու նրան պարապ շուն էր կանչում, որ նհախ տեղն էր փող առնում։ Էսքան ղուլլուղի համար՝ ողորմելին տարին քսանը չորս մանեթ էր ստանում ու աղի մահվան օրը՝ սաղ օրը սոված փորով դես ու դեն ման էր գալիս։ Էսքան նաքյազ մարդ էր էլվես, ամա շատ անգամ ահագին գումար էր փոխ տալիս ուրըշին։ Մեկ անգամ ձի չափ գցելիս՝ որ ինգլիզները շատ սիրում ու մարջով են չափ քցում, մեկին քառասուն երկու հազար մանեթ բաշխեց, որ տանի իր մարջը։ Մեկ քահանայի հետ էր գնացել էն տեղ՝առավոտը սհաթի օխտին: Խեղճ ք՚ահանեն էնպես էր կարծում՝ թե մեկ տեղ էլ ա նհար կանի, բայց դու ո՛չ մեռնիս: Հետո ֆիբր արեց՝ թե ճաշին էլ ա քաղաքումը մեկ տեղ կերթա, հաց կուտի, նհախ — չորս սհաթին քահանեն՝ որ ճարը կտրվեցավ, ասեց՝ թե հավեն շատ փիս ա ու իրան նեղացնում ա։ Էլվես իմացավ, որ ինչ խաբար էր, ջիբիցը մեկ գաթա հանեց, որ հինգ ամսա կըլեր ու ուտելիս՝ գովում էլ էր անիրավը, թե հենց գիտես, թե երեկվան թխած ըլի. կեսն 9 էլ քահանին տվեց։ Բայց էլի շատ թամուզ, արդար ու կամակատար մարդ էր, նրա փողումը մեկ հարամ փարա չկար։ Մեկ օր ֆորս անելիս, մեկը սաչմով նրա երեսին խփեց։— Աչքդ լի՛ս, պարո՛ն,— ասեց նա,— ես գիտեի, որ մեկ բանի պետք է խփեիր։ — Մեկ քանի որբ պառավների խաթեր, որ նրան ո՛չինչ պետքը չէին, ամեն գիշեր հարյուր քառասուն վերստ ձիով Լոնդոն էր գնում իր գեղիցը, որ նրանց հալն իմանա։ Թե նա էսպես չէր խաբվել, չափիցը դուս կհարստանար։ Շատը փողն առնում, մեծ շահ էր խոստանում ու վերջը մեկ կապեկ եդ չէր տալիս։ Մեկ ֆաբրիկանտի վրա մենակ, հարյուր հիսուն հազար մանեթ կորց֊րեց։ Մեկ գինի ծախողի վրա, որ նրան մեկ քանի շուշա գինի էր բաշխել, հազար հինգ հարյուր մանեթ կորցրեց։ Գինին խմելիս ասում էր. «ղորդ ա, լավ գինին ա, բայց շուշեն ինձ վրա հարյուր քսան մանեթ ա նստել»: Ո՞վ կհավատա, թե էնպես նաքյազ մարդը, էնքան մեծ սիրտ կունենար։ Լոնդոնու մը սաղ քուչեքը նրանն էր, էնքան տներ ուներ, էն էլ Լոնդոն, ու էլի շինել էր տալիս։ Մեկ մեծ ղոնաղխանա՝ որ նրանն էր, էրվեց։— Շատ լավ էլավ,— ասեց,— շատ լավ, սրա բռնողը մեկ կոպեկ էլ ա՝ ինձ չէր տալիս ու չէի գիտում, թե ի՞նչպես ձեռք վերցնեմ նրանից։ Ինքն էլ էնպես տան էր կենում, որ բռնող չէր պատահում։ Շորերը միշտ մեկ հին բոխչում կպահեր։ Մեկ շինովի գլխի մազ (պերուք), որ մեկ ուզվոր դեն էր քցել, վեր կալավ ու երկար ժամանակ գլխին ուներ ծածկած։ Իր շինովի մազը, որ պարլամենտը գնալիս ծածկում էր, չունքի որ ինքն էլ ան֊ դամ էր, երբ որ հնացավ, էլ չուզեցավ նորն առնի. իր մազն սկսեց ծածկիլ: Իր գեղերի իջարադարների վրա հեչ թունդ չէր ու շատ էժան գնով էր տվել նրանց, բայց ինչ որ շինելու բաներ կային, իջարադարները իրանց քիսիցր պտի մխսեին, ինքը ձեռը չէ՛ր տալ: Հետին աղքատն ու ուզվորը էնպես խեղճ չէ՛ր ապրիլ, ինչպես <սա> ։ Մեկ անգամ ոտները քարովն էին դիպել ու խիստ շատ վնասվել, շանից ընկել էր, էլի չէր ուզում հեքիմ բերել տա։ Իր քեռորդին էնքան հորդորեց, որ մեկ հեքիմ բերել տվեց, բայց անիրավը մեկ ոտը նրան սաղացնիլ տվեց, մեկը ինքը ձեռն առավ ու ոչինչ չարեց, որ խարջ շատ չանի։ Քոռաղադինա իր ձեռն առած ոտը տասն ու չորս օր առաջ սաղացավ, քանց հեքիմինը: Իր կենալու տեղը միշտ էն դեղումն էր ըլում, որ ամենիցը վատն էր, բայց նա էնդուր համար էր էնտեղ կենում, որ քաղաքը գնալիս դռնափետի (շլաղբաում) համար փող չտա։ Մեկ անգամ հենց էստուր խաթեր դռնափետի վրովը՝ գլուխը մահու տալով՝ անցկացավ, որ թե բռնել կամ իմացել էին, հոգին կհանեին, էն էլ ձմե՛ռը, գիշե՛րր, մո՛ւթ, ցո՛ւրտ ղիամաթ։ Բայց ի՞նչքան ուրախ էր, որ մեկ քանի կոպեկ էս պատճառով եդ քցեց։ Մեկ քանի սհաթ էլ՝ էս ղիամաթ գիշերը, որ ցուրտը դանակի պես կտրում էր, ձին մեկ չափարի (ղոբի) մոտը կանգնացրեց՝ որ վրեն մնացած խոտի չոփերը կրծի, ու ինքը փող չի՛ խարջի սրա խաթեր։ Բայց էլի մեկ քանի թուղթ խաղացող ընկերներ պահում էր, էն էլ էնդուր խաթեր՝ որ ինքը շատ էր սիրում, ցած էին խարջում, ու ճրագլսի փողը իր քիսիցը չէ՛ր դնում։ Քանի ծերացավ, էնքան նաքյազությունը ջանն առավ։ Փանջարեքը թղթում էր, էլ շուշա չէր քցում։ Մեկ օրանժերիա ուներ (որ էնպես տուն ա, որ ամառ, ձմեռ՝ պտուղ, ծաղիկ՝ կրակով են հասցնում ու պահում), ձմեռն էս տեղ էր ման գալիս, որ փետի փող չտա: Իր իջարադարների հողումը ցորնի հասկերը էնպես էր հավաքում, ինչպես մեկ աղքատ, սրանք էնպես շուն էին, որ հնձելիս բավական տեղը թողում էին։ Էնքան հո ծերացել, մեջքը երկուտակվել էր, էլի ման գալիս, որ տեղ մեկ տաշեղ կամ ոսկոռ էր տեսնում, իսկույն կռանում, վերցնում, ջեբն էր դնում, առաջինը վառելու խաթեր, երկրորդը՝ շան համար։ Մեկ օր մեկ ծառ նի էլավ, որ մեկ ագռավի բուն քանդի, հետը տանի, չունքի անիրավություն ա,— ասում էր,— որ էս անպիտան ղուշը էնքան փեդ փչացնում էր։— Հլա Աստուծո խաթեր մի մտիկ արա՛, թե էս ղշերը ի՛նչքան չափիցր դուրս մեծ բուն են շինում, ու էլ չե՛ն հոգում, թե ո՛րքան փեդ ա գնում։ Հազարիցը մի անգամ թե մոտը մարդ էր գալիս ղոնաղ, ու նոքարը ձիուն խոտ էր քցում, ինքը թաքուն գնում, խոտն ախոռիցը քաշում էր։ Վերջապես չկամենալով, որ հեչ փող խարջի, ժամանակ առ ժամանակ մեկ ոչխար կառներ, մորթել կտար, էն վերջին թիքեն էլ չէր կորցնիլ, 10 թեկուզ հոտած, փթած ըլեր։ Սեկ հավ, շատ փայը մկնակեր, մեկ ձուկը՝ նեխած, ժամահոտ՝ նրա համար անմահական թիքա էր։ Վերջ ամենայնի չուխեն էլ արիշը բաշխեց ու ինքը փեդ չվառելու խաթեր, կերթար, հարևանի տանը կտաքանար։ Մաշիկը չէր սրբիլ տալ, որ ինչ ա, կաշին չի քերվի։ Մեկ օր լսեց՝ թե մեկ միլիոն տեր մարդ մեկ կառեթ ա շինել տվել իր համար, ախ ու ոխ քաշելով ասեց,— Շուտով իր հարստության վերջը կհասնի։ Ծերությունը որ մոտացավ՝ խեչք ու միտքը՝ հենց բռնես՝ կորցրել, երեխա էր դառել: Փողը՝ որտեղ ասես՝ պահում էր, փանջարի տակին, դռան շեմումը, բաղումը և այլն, գիշերն էլ ո՛չինչ չէր խոսում, եթե ո ՛չ, թե նա ուզում ա, որ իր փողը ձեռից չքցի, պահի. շատ անհանգիստ էր, կես գիշերին վեր կկենար, որ իր պահած փողը գտնի, լաց կըլեր, ա՜ խ կքաշեր վրեն: Մեկ միլիոնչու հարյուր քսան մանեթ փող էր փոխ տվել, գիշերը չի կարաց քնիլ, հենց լիսը բացվեց, վազեց նրա մոտ ու ի՞նչքան զարմացավ, որ իմացավ, թե նրանից իննսուն հազար մանեթի առնելացուկ էլ ուներ, որ մոռացել էր. Նրա մեկ որդին մեկ դատավորի աղջկա հետ պսակվել էր ու ինքն էլ շատ բավական էր։ Հարցրին՝ թե ի՞նչ փայ կտա որդուն:- Ի՞նչ տալ,— պատասխանեց,— տալ ո՞վ ա ասել։ Շատ որ ըլի, պետք է՝ որ մի կամք տամ, էլ ուրիշ ո՜չինչ։ Էս հիրավի աղքատ մարդի վերջի օրերը շատ վատ էր։ Ութսուն տարեկան էր, որ մեռավ ու վեց միլիոն մանեթ նաղդ փող թողեց, տներն ու գեղերը, ուրիշ մալն ու դոլվաթը չքցենք։ Է՛սպես պետք է փող դատած, կարելի ա բազի մարդ մտքումն ասի, բայց հարամ ըլի էն փողն էլ, էն կյանքն էլ՝ որ էսպես մարդը կունենա։ Փող, աչքդ հող, մի՛ դատիր ինչպես գող, այլ վաստակի՜ր, վայելի՛ր, քեզ էլ պետքն արի՛, այլոց էլ։ Մեր արդարահոգի Էլվեսին մենակ չթողալու խաթեր մեկ օրինակ էլ բերենք էստեղ, թեև օրինակ շատ կա։ Մեկ ինգլիզ էլ՝ անունը Դանսեր, որ տարենը քսան հազար մանեթ եկամուտ ուներ, բայց էլի շների ձեռիցը ոսկոռը խլում էր, որ սուպ էփիլ տա, սատկած ոչխար որ պատահում էր, առնում քվորը, որ հենց նրա նման էր, խմորով շինել էր տալ տալիս, ո ՛չ շապիկն էր լվանալ տալիս, ո՛չ մահրամեքը՝ որ սապոն չփչանա, ձեռն ու երես լվանալիս էլ գետն էր գնում ու ավազով լվացվում, տրորվում։ Շանը՝ զավակ էր կանչում ու ամեն առավոտ մեկ ստաքան կաթն էր նրա բաժինը։ Ւնքը համն էլ չէ՛ր առնիլ: Սրա էս շուն զավակը՝ մեկ օր մեկ ոչխարի՝ դունչ էր քսել, իսկույն մեկ դարբնի ձեռով ատամները հանիլ տվեց, որ մի գուցե սրանից վնաս դուս գա հետո։ Թութունամանը ուրշի թամբաքվով էր լցնում, որ նրան՝ պատահելիս՝ դեմ էին անում, ու հետո որ լցվում էր, տանում, մեկ գրոշանոց մմի հետ փոխում էր, որ փող չի՛ տա։ Երեսուն տարի քիրը նրա տունը կառավարել էր անփող, անվարձ, բայց որ հիվանդացավ ու մեռավ, մեկ հեքիմ էլ ա կանչիլ չի՛ տվեց։ Նրա ծառեն ամենիցը լավ էր,— մեկ լավ կառավաթ ուներ, ու ինչ սիրտն ուզում էր, է՛ն էր ուտում։ Նա էլ էնպես ժլատ էր, ինչպես իր աղեն։ Մեկ օր աղեն օխտը գրոշի մեկ գդակ էր առել, հենց ծառեն իրեք գրոշ շահ տվեց թե չէ, նրա վրա էլ եդ ծախեց։ ՚ Մեռնելու վախտին հրամայեց՝ որ մել ջվալ բերեն, չիփ չփլաղ տկլորվեցավ ու մինչև բողազը մեջը մտավ։ Յոթանասուն ութ տարի ապրեց էս մարդը, փողը՝ որ բանկումն էր տվել շահով, որն էլ թրքի միջում, բուխարումը, տան կտերը, օջախի տակին պահել, թուղթ փողերը գոմումն, հին շուշերում էր թաքցրել։ Հինգ միլիոնի մոտ փող էլ սա եդ քցեց, բայց իր կենաց միջումը մեկի էլ ա էնպես չի խաբեց, ինչպես ինքն իրան։ Մեր Դավիթ կաթողիկոսի համար էլ ասում են, Աստված հոգին լուսավորի, միրուքը մինչև ծնկներն էր հասնում, ու ձնի պես սիպտակ էր, որ նա էլ ա մի քիչ փողի հետ սեր ունեցել ու չէ թե մենակ իր փողի համարքը, իր աշխանի ձվի, ընկուզի, իր մառանի տանձ ու խնձորի, իր բաղի հավողի ճթերն էլ ա համարած ունեցել։ Բայց սատանին նալաթ, քանի աղեն էսպես թունդ ըլի, էնքան ծառեքը զալում ու հնարագետ կըլին։ Հավողը որ հասնում ա մեկ ամառ, վազի չորս կողմը բարակ հող ա ածիլ տալիս, որ թե գողացող ըլի, կոխած տեղը չափի, ուտողին գտնի, քթիցը հանի: Ղոյմաղոչում — բայց չգիտեմ ֆառաշ, թե տիրացու է ըլում, ինչ և իցե, ով որ, Աստված բանն հաջողի, թե մեռած ա, դատաստանը քաղցր անի, կաթողիկոսի իրան հողաթափը վերցնում, հաքնում, վազի հոգին հանում ա։ Մյուս օրը սար ու ձոր իրարոցով են դիպչում։ Ինչքան դռանը մարդ ա ունենում, 11 բերել ոտները չափել ա տալիս, բայց ընդվայր։ Ծառայից մեկը, կարելի ա՝ թե հենց անողն ըլի էլած — իրան ա գող հանում, չունքի իր հողաթափը որ բերում են, մի և նույն չափն ա դուս գալիս։ Տեսնում ա վեհապետը, որ բանը բոշ ա, ծանր ծանր էլ տուն ա գնում ու հողաթափներին էլ ղարաուլ կանգնացնում։ ԶՎԱՐՃԱԼԻ ՈԻ ԿԱՐՃ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆՔ Շատակերության 1 Շատակեր աշխարքումս անթիվ են էլել ու էսօր էլ կան, որ թե գրող ըլի, գրքեր կարելի ա շինել։ Գերմանիա 1754 թվին մեկ էսպես մարդ լիս ընկավ, անունը Հակովբ ալե, որ չէ թե մենակ երկաթե զատեր, դանակ, չանգալ, մեխ էր կուլ տալիս, այլև շատ մուռտառ անբնական բաներ։ Կավե ամաններ խուրմի պես էր չարազ անում, իշտահը տեղն էլած վախտին հո, քրամիտ, չինի, շուշա, քար, ավազ՝ շաքարի պես էր ծամում, կուլ տալիս։ Չայ, ղայֆա խմելիս` թասերն էլ հետն էր մաքրազարդում ու էնպես էր մշրում, ինչպես մեկ շուն` ոսկոոը։ Մուկ, բայղուշ, թրթուո, մորեխ` նրա ազիզ թիքեն էին։ Մեկ օր չունքի շատ սոված էր, մեկ արճճի թանաքաման վեր առավ ու թանաքամանն` իր թանաքովը, ավազամանն իր ավազովը, ղալամ, ղալամթրաշ — բոլորն էլ բիրադի ներս շպրտեց։ Մեկ պոլյակ արջ էր ման ածում, որ խաղացնի: Նրա էն պարկապկուն որ կուլ չտվեց, պոլյակը մնաց սառած: Արջ պար ածողը հենց իմացավ` թե նա աչքակապ ա ու իրան էլ կուտի, փախավ։ Մեր շատակերը հանաքվանց եդևիցն ընկավ, որ վախացնի։ Յոթանասուն ինն տարի ապրեց էս մարդը։ 2 Շատակերի մեկն էլ ֆրանցուզ Կարլ Դոմերին էր, որ էս դարումը դեռ կենդանի էր: Նրանց բոլոր տունը, ինն ախպերը, ամենն էլ շատակեր էին։ Մինչև իր քսան ու մեկ տարին հասնիլը՝ հարյուր յոթանասուն ու չորս կատու էր կերել, շատ սոված վախտը՝ ախկըներն էլ էր հետը չարազ անում։ Ուրիշ բաները սրանով կիմացվի, թե ի՞նչ իշտահ ա ունեցել էս մարդը։ 3 Տրարար էլի մեկ ֆրանցուզ՝ սաղ քաղելակը պտղով լիքը՝ բիրադի էր մշրում. կատու, մուկը, օձ, կարիճ, մեոլի մարմին, շանից թողած արինը, հոտած ջամդաքը՝ էնպես կուտեր, ինչպես շաքար։ Սոված վախտը՝ փորը բռնում, ինչպես մեկ ախլուխ՝ մեջքովը փաթաթում էր։ Կուշտ կերած վախտը՝ փորն էնպես էր ուռչում, ինչպես ռումբի։ 12 4 Վիթխարին ու թզուկը Աշխարքումս շատ են պատահում մեծաբոյ մարդիք էլ, որ վիթխարի են ասվում, կարճիկ էլ, որ թզուկ են ասվում։ Ֆրանցիա Գիլի անունով մեկ վիթխարի կար, իրեք գազ բոյ ուներ։ Բայց յԱնգլիա մեկ թզուկ կար անունը Հուդզոն, որ իրեք թիզ բոյ ուներ։ Զարմանալուն էս ա, որ վաթսուն իրեք տարի ապրեց սա։ Թագավորազն ֆոն Բուքինգամ հրամայեց, որ նրան սառը խմորե կերակրի մեջ դրած, բերանը ծածկած, սուփրամեջ բերեն։ Բոլոր մեծամեծքը էն օրը հացի էին։ Ամանի բերանը որ չի բաց արին, բերողի ջանը դող ընկավ ու մեր թզուկը սկսեց ցոփ- ցոփ սուփրի միջումը դես ու դեն վազիլ, վերը վեր թռչիլ: Պետք է, որ սա շատ մեծ սրտանի ու խելոք ըլի էլած։ Չունքի մեկ օր մեկ իշխանի հետ կռիվ քցեց ու նրան դուել կանչեց։ Իշխանը կամենալով նրան ծաղր անել, թվանքի տեղակ՝ հետը մեկ հոխնա էր բերել։ Էս որ տեսավ թզուկը, էնպես բարկացավ, որ իսկույն իշխանին սպանեց։ 1682 թվին նրանից գանգատ արին, թե ուրըշների հետ ընդդեմ տերության խորհուրդ ա կապել, էս պատճառավ բանդը քցեցին ու էնտեղ և եթ մեռավ։ 5 Անձեռ արհեստավորը Քառասուն տարի կըլի, Անգլիա մեկ մարդ կար՝ անունը Քինգստոն, որ ձեռն չուներ ու ոտով էր իր բանն անում։ Շատը ձեռով չէին կարող էնպես պարզ գրիլ, ինչպես նա ոտով։ Չայի թասը ոտով էր բերանը տանում, չանգալ, դանակ, գդալ ոտով էր բռնում։ Կրակ էր վառում, երեսը վեր անում, շորերը հաքնում, կովը կթում, ձին թամքում, լգամը բերանը տալիս, բոլորը ոտով էր անում։ Շատ մարդի ձեռն էլ էսքան հունար չունի։ 6 Փորախոսն Աշխարիս զանազան ու մեծ ճարտարությանց մեկն էլ փորախոսությանն ա, որ մարդ բերանն էնպես ա ծռում, ձենն էնպես փորիցը հանում, որ լսողը, մոտին էլ որ նստած ըլի, հենց կիմանա, թե դռանը, կտերը, տան տակին են խոսում։ Էսպես մարդիք 13 Եվրոպա հիմիկ շատ են ման գալիս ու փող դատում։ Մեկ ինգլիզ՝ անունը Ժամես Փարեզ մեկ բաղում հաց էր ուտում։ Ծառեն որ հացը բերեց, լսեց՝ որ բուխարու միջիցը մեկ խոր ձեն ա գալիս, ախ են քաշում, տնքում և այլն։— Աղա՝ չե՞ս լսում էս ձենը,— հարցրեց վախեցած ծառեն։— Ի՞նչպես չէ։— էդ ո՞վ ա,— սկսեց ծառեն բուխարին դուս գոռալ։— Ձեն չկա։— Գող պետք է ըլի, սրա հերն անիծած,— ասեց ու գնաց, փեդ բերեց՝ որ նրան էնտեղից հանի։— Աստուծո խաթեր, ձեն տվեց, ինձ մեկ չարա արե՛ք, ինձ մի՛ մատնեք,— փախած մարդ եմ ու ուզում եմ, որ գիշերը գլուխս առնիմ, կորչիմ, ինձ փորձանքի մեջ մի՛ քցեք— Ծառեն իսկույն աղին իմաց արեց, սա էլ պոռալով, ուշունց տալով բուխարին ի դուս ձեն տվեց, որ ներքև գա։ — Կգամ, կգամ, թե ինձ ձեո չեք տալ,— ասեց։— Չէ՛, չէ՛, հլա ներքև արի՛, հետո կասեմ։— Չունքի էդպես ա, ես էլ չե՛մ գալ,— վերևիցը ձենն էկավ։— Շատ լավ, հիմիկ կտեսնիս՝ թե գլխիդ ի՞նչ կգա,— ասեց ու ղարավուլ կանչիլ տվեց։ Ձենը վերևիցը աղաչեց, պաղատեց, մղկտաց, բայց ի զուր։ Իրեք ղարավուլ սալդաթ էկան, ձողին տվին բուխարու մեջը, խառնեցին, ինչ արին արին, ձեն ու ծպտուն չկա։ Ղարավուլները կարծեցին, թե իրանց հետ հանաք են արել, տանտիրոչը մեկ լավ էլ դնքսեցին, փող էլ աոան ու ինգլիզը՝ իր հացը անսաս անոշ արեց ու ճամփա ընկավ։ Էս բոլոր օյինը նա էր հանել, չունքի փորախոս էր։ 7 Մեկ քաղաք թշնամիքն էկել բռնել էին ու ամեն օր մտիկ էին անում բնակիչքը, որ վրա կտան, իրանց թադարեքը տեսել էին։ Մեկ սալդաթ թշնամու ղոնշունի հանդեպը ղարավուլ էր կանգնած, մթնագիշեր էլ էր, նրա մտքումը ո՛չինչ բան չկար, եթև ոչ սպանություն, կրակ, թուր, արյուն։ Ղարավուլխանի մոտին մեկ կճուճ կար դրած, միջումը մեկ քանի եփած սիսեռ, որ սալդաթների իրիկնահացիցն էր մնացել։ Մեկ մեծ մայմոն սիսեռի հոտն առել էր ու չունքի ղարավուլը 40 — 50 ոտը հեռու գնում գալիս էր, մոտացավ կճճին ու գլուխը զոռով ներս տարավ։ Հենց էս սհաթին ղարավուլը վրա հասավ, մէյմոնը դողալով գլուխը բարձրացրեց ու կճուճը գտակի պես մնաց գլխին նստած։ Սալդաթը հենց իմացավ՝ թե թշնամի ա, շանը դոդ ընկած՝ թվանքը քցեց, գոոաց, հարայ հրոց արեց՝ թե թշնամին ներս ա մտել։ Մյուս ղարավուլներին էլ դողն առավ, որ թվանքի ու ղալմաղալի ձենն իմացան, բալաբանը խփեցին, նշանի թոփը քցեցին ու տասը մինուտ չքաշեց, բոլոր ղոնշունն ու քաղաքապետը կռիվ դուրս էկան, կարծած թշնամին ձեռք քցեցին՝ կճճի գդակը գլխին, երես մերես լափոթ ու հենց գդակը վեր աոան, տեսան գեջդանգեջ՝ թե սատանի քամին որդիանց էր գալիս, էլ եդ պոչ ու գլուխ քորելով՝ ամեն մարդ իր տեղը գնաց։ 8 Մեկ բարկացող մարդ մեկ օր եկեղեցումը Հոբի համբերության վրա քարոզ լսեց, մտքումը դրեց՝ որ էլ չբարկանա։ Հենց տուն էկավ թե չէ, կնգանը աչքալիս տվեց, 14 չունքի բարկացած ժամանակին սրա հոգին հանում էր։— Դե, աչքի լույս, հիմիկուց դենը էլ դարդ չանես, էնպես մեկ քարոզ եմ լսել, որ գլխիս էլ քար աղան, ձեն չեմ տալ,— ասեց ձեռները տրորելով։— Հայդէ, գնա՛, մի քիչ պիվո բեր, որ մի քիչ սիրտըներս հովացնենք։ Մեծ բոչկեն բաց արա՛ , էլ ո՞ր օրվա համար ենք պահում։ Խեղճ կնիգը, խելքը գլխիցը թռած՝ որ մարդն էնպես փոխվել էր, վազեց մառան, ու — սատանի աչքը քոռանա, ռանկ մռանկը թռած, եդ էկավ՝ հարայ տալով։— Ի՞նչ խաբար ա, — գոռաց մարդը՝ բարկացած։ — Ի՞նչ խաբար ըլի՝ ա՛չքի լույս,— ասեց կնիկը,— էս ի՞նչ անբախտություն ա։ — Ի՞նչ, ի՞նչ անբախտություն, ո՞ւմ տունն ա քանդվել, ես իմ փայը՝ փառք Աստծու, ինչպես քրիստոնյա համբերելու եմ, էլ չի՛ պետք է բարկանամ, բայց ո՞ւր ա մեր պիվոն, ո՞ւր։— Ա՜խ՝ տե ՛ր Աստված՝ հենց է՛դ ա՝ որ կուզեի ասել, է՛դ, կրկնեց կնիգը, էս ի՞նչ ա էկել մեր գլխին, բոչկի կապերը կտրատվել են, մառանը պիվով ծով ա դառել, Աստված գիտե՝ ի՞նչպես ա պատահել։ Գլխին, ոտին տալով գժվեց, կատաղեց մարդը, տեղիցը վեր թռավ ու ուզում էր տունը տակը վեր անի։— Ա՛չքի լույս, իմ գլխի տե՜ր,— ձեն տվեց կնիգը,— Հոբա համբերությունը միտքդ բե՛ր, մի՛ բարկանար։ — Հոբա համբերութունը,— գոռաց մարդը,— տո լա՛չար անզգամ՝ Հոբ իր օրումը երբ ա պիվո ունեցել, կամ խմել, թե նա էսպես մեկ բոչկա պիվո կորցներ, աշխարքը տակ ու գլուխ կաներ։ 9 Մեկ տեղ ղոնաղներ կային, մեկ ջահել տղա ուզեցավ՝ որ մի քիչ մասխարություն անի, հարցրեց նրանց՝ թե ո՞վ ունի վրեն սհաթ, մատանիք կամ ուրիշ բան,— ես մարջ կգամ՝ թե ձեզանից մեկը իրեք անգամ իրար վրա կարողանա ասիլ, իմ սհաթս, իմ մատանիքս: Մեկը հանեց ծոցիցը իր ջավահրակապ սհաթը ու դրեց սեղանի վրա — էն տղեն էլ մեկ քանի ոսկի հանեց՝ որ թե տանի, իրան ըլի:— Շատ բարի, թե իրեք անգամ կարացիր իրար վրա ասիլ՝ իմ սհաթը, էս ոսկիքը քեզ ըլին, —Թե չասեմ, էն ժամանակը ինչ կուզես, արա՛,— ասեց մյուսը, որ լավ իմանում էր՝ թե էս մեկ դժար բան չի՛ , ու ոսկիքը իրանն են։ — Լա՜վ,— կրկնեց էն տղեն ու սհաթն առաջին բռնեց։— Պատվելի, ո՞ւմն ա էս սհաթը։— Իմը,— պատասխանեց տերը։ — Բարաքյալա, լավ իմացավ, ի՞նչ պետք է արած, կաց մեկ էլ հարցնեմ,— ասեց ու մատանիքը առաջին բռնեց։—Ո՞ւմն ա էս մատանիքը,—տերը գիժ չէ՛ր՝ որ ասեր, իմ մատանիքն ա, ծանրագոգոթ ասեց,— իմ սհաթըն ա։— Հենց մեկ անգամն էր մնացել, թե որ էս էլ ասել էր, սհաթի տիրոչ բանը՝ էլ ի՞նչ ասել կուզի, որ լավ կգար։— Բանս բո՛շ ա,— ասեց մարջ էկողը, գլուխը քորելով, ամա ի՞նչ պետք է արած, խոսքից չի՛ ըլիլ եդ դառնալ։ Է՜հ՝ ինչ կըլի, թո՛ղ ըլի։ 15 — Պարոն աղա՝ ի՞նչ կտաս ինձ, թե ես տանիլ տամ,— հարցրեց։ Էս որ ասեց՝ մյուսի փոխանը կատու ընկավ, թե ասեր, իմ սհաթը, սհաթը պտեր տանիլ տալ ու մեկ քանի ոսկի ձեռ բերիլ, թե չասեր, էլի սհաթը կերթար: Բանը շլոր էր, ամա մարջ էկողը հանաք էր անում, ոսկիքը էլ եդ վերցրեց ու նրան խրատ տվեց՝ որ էլ չխաբվի։ 10 էրկու ֆրանցուզ աֆիցեր իրար պատահեցան մեկ կարմնջի վրա ու սաստիկ իրար դիպան։ Մեկը շատ կարճ ու քնձոտ էր, մյուսը ջանով ու սարի բոյ ուներ, կարճը բարկացավ ու մյուսին մեկ քանի փետ խփեց: Սա ո՛չ բարկացավ, ո՛չինչ։— Էդպես բիաբռչությունը գիտես՝ որ արնով պետք է լվացած մեր միջումը, էս անգամ էլ ջրով լվանանք, վնաս չունի,— ասեց անսաս, ձեռը քցեց նրա գոտիկն ու ինչպես մեկ թոփ կարմնջի վրովը գետը քցեց։— Ինքը իր ճամփեն գնաց, մյուսը երկինքը։ 11 Մեկ բանաստեղծ գնաց մեկ գիտուն մարդի տեսության, որ գրքերի միջումը թաղվել, չէր ուզում տեղիցը վեր կենա։ Բանաստեղծն սկսեց դուռը առաջ կամաց ծեծել, հետո քիչ քիչ ղայիմ, վերջապես ուղում էր՝ թե դուռը ջախըփուրթ անի։ Գիտունը կատաղած՝ տեղիցը վեր թռավ ու դեռ դուռը բաց չարած' բարկացած գոռաց։— Երաբ քո ու եզի միջումը ի՞նչ զանազանություն կա։— Ո՛չինչ՝ պատասխանեց բանաստեղծը,— էս դուռը միա՛յն։ Բերանն ապրի՛, ջուղաբն էսպես կտան։ 12 Մեկ ինգլիզի գեներալ շատ աֆիցերի ղոնաղ արեց։ Հացը որ կերան, պրծան, գինի բերին, սեղանի վրա դրին, ինչպես որ Ինգլիզումը սովորություն ա։ Աֆիցերների մեկ քանիսը շոտլանդացի էին, որ ինգլիզի հետ թշնամի են։— Ներեցե՜ք ինձ,— ասեց գեներալը,— ես մեկ վատ սովորություն ունիմ, որ գինու վրա շոտլանդացոց վատն ասեմ։— Բան չկա,— պատասխանեց մեկ շոտլանդացի աֆիցեր,— գինու վրա ինչ ասես, անց կկենա, զորօրինակ ով մեկ վատ խոսք ա ասել շոտլանդացոց վրա, իսկույն գետնովը կտամ։ Գեներալի անկաջի տակը քոր էկավ, էս որ լսեց։ Հավիտյան էլ ձեն չտվեց։ 13 16 Մեկ քարոզաչի ժամումը քարոզ տվեց՝ թե Աստված ինչ որ ստեղծել ա, բոլորն էլ կատարյալ է, պակասություն չունի։ Մեկ կուզիկ մարդ՝ որ շատ մասխարաչի էր ու ուրախ, մտքումր դրեց՝ որ քարոզչուն օյին գա: Ժամը որ դուս էկավ, դռանը կանգնեց, քարոզը գովեց ու կուզիկ քամակը նրան դեմ անելով՝ ասեց.— Պարոն պաստոր՝ թե Աստված ամեն բան թամամ ա ստեղծել, բաս է՞ս ինչ խաբար ա, ինձ ընչի՞ ա էս պակասությունը տվել։ Պաստորը լավ իմացավ նրա միտքը ու ուսին խփելով ասեց.— ի՞նչ պակասություն՝ սի՛րելի, չե՞ս տեսնում՝ որ Աստված քեզ էլ թամամ կուզիկ ա ստեղծել։ 14 Մեկ մարդ մեկին խիստ շատ հավատի բան էր հարցնում։ Ճարը որ կտրեց, հարցրեց.— Դու էլ ինձ ասա՛, Հակոբ ո՞ւր գնաց, երբ տասը տարին թամամեց։— Ով՞ ա խաբար, ուր գնաց, ես հո հետը չէի, դու էլ չե՛ս իմանալ, ինչպես որ տեսնում եմ,— ասեց մյուսը։— Ես լավ գիտեմ, պատասխանեց, տասն մեկ տարին գնաց, էսպես չի՞։ 15 Մեծն Ալեքսանդր իր աֆիցերների հետ հաց էր ուտում, հանկարծ սկսեց հարցնել.— էն ի՞նչն ա, որ անցյալ տարին չկար, էս տարի էլ չի՛ ըլիլ, մյուս տարին էլ։— Ա ՛հ՝ ես լավ իմացա, ձեն տվեց մեկ խելոք աֆիցեր, էս հենց մեր տոնլուղն ա։— էնպես դուր էկավ թագավորին էս խոսքը, որ հրամայեց, նրան համ տոնլուղը տան, համ պարգև։ 16 Մեկ քահանա ղոնշունիցը քսղաքը տարան ու շատ լավ տեղ տվին, չունքի իրան բանին շատ արի էր ու ավագ քահանայությունն էլ հետը։ Նրա գեներալը ուզեցավ՝ որ նրա հետ մի քիչ հանաք անի, հարցրեց։— Շատ ուրախ եմ, որ էդպես լավ տեղ ճարեցիք, թեև մենք ամենս էլ կուզեինք, որ մեզ մոտ էիր մնացել։ Հենց մեկ բանը չի՛ ինձ դուր գալիս։— Ի՞նչը, — պարոն գեներալ։— էդ անունը, որ քեզ ավագ քահանա պտի կանչեն, չունքի որ ավագ սատանա, ավագ ավազակ էլ են ասում։— Ո՛չինչ, վնաս չունի,— պատասխանեց,— չունքի սատանի գլխավոր էլ են ասում,— այսինքն գեներալ։ 17 17 Անվանի զորապետն Մորեց Սաքսոնացի մեկ իշխանի հետ գեղումը ման էր գալիս, գեղըցիքը քաղցրությամբ գդակները վերցնում, գլուխ էին տալիս, նա էլ իր գդակն էր վեր կալնում, շնորհակալություն անում ու գլուխ տալիս։— Ի՞նչպես կարելի ա էսպես ռամիկ էշ խալխի համար գդակ վերցնել,— հարցրեց իշխանը։— Ընչի՞ չի,— պատասխանեց մարշալը,— բաս սրանք էնպես պետք է կարծեն, թե իրանք լավ սնունդ են առել, ես չէ՞։ 18 Մեկ կնիգ իր խեղճ մարդին ամանն էր բերել, էնքան բարկացրել, գլխացավություն էր տվել նրան։ Ո՛չ խնդրելով, ո՛չ աղաչանքով, ո՛չ խրատով ճամփա չէկավ։ ճարը որ կտրվեց, մեկ օր լավ բաբաթ նրա հախիցն էկավ. Մազերը պռճոկելով, գոռալով ընկավ հոր տունը ու մարդիցը գանգատ արեց։ Հերը իր աղջկա չար բնությունը գիտենալով, խիստ նեղացավ։ — Ինչպես կհամարձակի իմ աղջըկանը ծեծի, տես, ես նրա թամբահն ի՛նչպես կանեմ,— ասեց ու մեկ մաթրախ վեր առավ, ու աղջըկանը, զորս դու պատվիրեցեր, միսը բերանը տվեց։— Գնա՛ հիմիկ քո մարդին ասա, ի՛մ աղջիկ, որ մեր հեսաբը դրստվեց, նա իմ աղջըկանն ա ծեծել, ես էլ նրա կնգանը։ 19 Մեկ թագավոր մեկ վարդապետի վրա բարկացել էր, չէր ուզում, որ երեսը տեսնի։ Ինչքան մարդ մեջ քցեց, հնար չէլավ։ Վերջապես էլի ինքը սիրտը պնդացրեց ու գնաց մոտը։ Թագավորը հենց տեսավ նրան, երեսը շուռ տվեց ու ուզում էր՝ որ տուն մտնի, վարդապետը ետևիցը ձեն տվեց։ — Շատ շնորհակալ եմ, շատ՝ թագավոր։—Ընչի՞ցը,— Հարցրեց թագավորը բարկացած,— էնդուց, որ հիմիկ իմանում եմ, որ իմ թշնամին չե՜ք- Ընչո՞վ ես իմանում, հարցրեց։— էնդով՝ որ ինձ քամակդ շուռ տվիր, ու մեկ թշամու էլ ա չե՛ս արել: էս խելոք խոսքը թագավորի սիրտը կակղացրեց ու էլի սկսեց նրան սիրել։ 20 Մեկ սուփրի վրա մեկ հարուստ, երևելի ու մեկ գիտուն մարդ էլ կային նստած։ Մեկ աման խիստ պատվական կերակուր բերին։ Գիտունն էլ սկսեց իր փայը վեր առնիլ։— Օհո~, կարդացող մարդիքն էլ են իմացել իրանց բերնի համը,—ձեն տվեց հարուստը։— Ընչի՞ չէ, բաս հենց իմանում ես՝ թե անոշ թիքեն հենց ախմախների՞ համար ա,— պատասխան տվեց գիտունը։ 18 21 Մեկ քաղաքում տաք ջուր կար ու շատ մարդ էին գալիս էնտեղ լեղանալու, ամսներով մնում, քեֆ անում, բալ տալիս, պար գալիս։ Էստեղանց վերակացուն խիստ շախաչի մարդ էր ու ամենին սիրելի։ Մեկ օր էլ շատ խալխ էին ժողովել զալումը՝ որ պար գան, մեկ զուռնա մարդ մտավ ներս, գյոզլուկն աչքին, չաքմեն հաքին, մաթրախը ձեռին ու շպորը (երկաթի բիզը) չաքմին կապած։ Վերակացուն ուրախ ուրախ գնաց առաջը, դոշը բաց արեց, խտտեց նրան ու ասեց՝ ամեն բանը լավ կարգին սարքին ունի պար գալու համար, ամա հենց մեկ բանն ա պակաս։ Մտնողը որ զարմանալով հարցրեց՝ թե ի՞նչը, նա պատասխան տվեց, «ձեր ձին, ձեր ձին, աչքի լիս»։ Ամենն էլ բերանները կալան։ Բայց մեկ օր մեկ խաթուն սրան լավ օյին էկավ։ Նա որ զալը մտավ, սա հենց իմացավ՝ թե մեկ ծուծը բարակ օմքին ա, գնաց առաջը, ուզեցավ որ հետը հանաք անի, ու հարցրեց՝ թե.— Տովբիա շան անունն ի՞նչ էր։— Խանումը ծանր ծանր պատասխան տվեց,— Նաշ, ու շատ անամոթ շուն էր։ Նաշը էն վերակացվի անունն էր։ 22 Մեկը իր բարեկամին հարցրեց՝ թե ի՞նչպես ա յոլա գնում.— Ինչպես երկնքումը,— պատասխանեց: Հարցնողը մնաց զարմացած՝ որ էնպես բիրադի բախտավորվել ա, չունքի շատ աղքատ էր։— Էդ ի՞նչպես ա պատահել,— հարցրեց առաջինը զարմացած- Ի՞նչպես պտի պատահի, ո՛չ ուտում ենք, ո՛չ խմում,— պատասխանեց։— Հեսաբի՜։ 23 Մեկ սալդաթ բայրաղի տակիցը փախել էր, բռնեցին ու դատաստանը կտրեցին՝ որ պիտի մեռներ, բայց չունքի լավ, ղոչաղ սալդաթ էր, իրան թողին, թե ինչ ձևով կուզի մեռնիլ: «Չունքի որ բանն ինձ վրա ա մնացել, ես էլ կուզեմ, որ ծերությունես մեոնիմ»։ 24 Աղեքսանդր Մակեդոնացին կամենում էր, որ մեկ քաղաք տակըվեր անի։ Նրա վարժապետի մեկը էստեղ էր կենում, դուս էկավ, գնաց թագավորի ոտը, որ քաղաքի համար աղաչանք անի։ Հենց նրան տեսավ Աղեքսանդրը թե չէ՝ շատ բարկացավ ու օրթում կերավ, որ ինչ որ նա խնդրի, ներհակն անի։— Խնդրում եմ ուրեմն, որ էս 19 քաղաքը քանդես, բնաջինջ անես,— ասեց խելոք իմաստունը ու էս ձևովը քաղաքն ազատեց։ 25 Մեկ իշխան մարդ մեկ օր իր որդուն շատ անարգեց՝ որ նա մեկ խոսք էլ ա չէ՛ր խոսում, երբ երևելի մարդիք իր տունն էին գալիս: Որդին շատ հաստագլուխ էր: Հորը հարցրեց՝ թե ի՞նչ խոսի, պատասխանեց՝ որ նրանց օղլուշաղիցը, նրանց քեֆը հարցնի և այլն։ Որդին հոր խրատը ականջումը հալեց, ու հենց առաջին էկողը մեկ եպիսկոպոս էր։ Տղեն էլ ձեռ չէր վերցնում, հենց միշտ հարցնում էր եպիսկոպոսին՝ ի՞նչպես ա նրա կնգա, զավակաց քեֆը։ 28 Մեկ լավ մուզիկանտ, որ իր բանը լավ գիտեր, ամա մի քիչ ծուծը բարակ էր, բախտավոր գտնվեցավ, որ նրան ֆրանցուզի թագավորի մոտ տարան։ Թագավորը հարցրեց նրան՝ թե նա՞ է էն մուզիկանտը՝ որ էնքան գովում են։— Ձերդ մեծություն, ղորդ ա, էդ գովասանությանը չեմ արժանի, ամա կարող եմ համարձակ ասիլ, որ էնպես ձեն ունիմ ես, որ ինչ ուզենամ, կարող եմ նրանից շինել,— պատասխանեց:— Թե որ էդպես ա,— ասեց թագավորը,— հրամայում եմ՝ որ մեկ ջուխտ գուլբա շինես քո ձենիցը, չունքի հաքիդ գուլբեքը բանի պետքը չեն։ 27 Մեկ գեներալ մեկ քաղաք մտավ։ Բոլոր քաղաքացիքն եկան՝ որ նրա գալը շնորհավորեն։ Հրեաներ էլ էին հավաքվել դոանը, բայց նա հրամայեց որ նրանց քշեն։ «Դրանք են մեր Քրիստոսի չարչարողը, թո՛ղ կորչեն երեսիցս»։ Հրեաները շատ նեղացան, որ էնպես պատասխան ստացան, ամա ասեցին, որ չորս հազար ոսկի են բերել փեշքաշ։ Հենց մեծավորն իմացավ թե չէ, իսկույն հրամայեց՝ որ ներս գան, «դրանք ի՞նչ անեն,— ասեց,— խաչելու ժամանակին դրանք դեո չէին ծնվել։ 28 Մեկ կաղ ֆրանցուզ Գերմանիո միջովն անց էր կենում, ձիուցը վեր ընկավ։ Գեղըցիք՝ որ տեսան, վրա թափեցին՝ որ քոմակ անեն, բայց որ տեսան՝ թե կաղում ա, հենց իմացան՝ թե ոտը դուս ա ընկել, ինչքան զոռ ունեին, բանացրին՝ ու ոտիցը քաշում 20 էին, որ տեղը քցեն։ Ողորմելին ինչքան էլ որ գոռաց՝ թե ոտը դուս չի ընկել, ինքը կաղ ա, նրանք հենց կարծում էին՝ թե ցավի ձեռիցն ա էնպես գոռում, ու դհա՛ ավելի զոռ էին տալիս, չունքի լեզուն չէին հասկանում։ Նրա բախտիցը մեկ մարդ էկավ՝ որ երկու լեզուն էլ գիտեր ու խեղճին ազատեց էս դառը տանջանքիցը։ 29 Մեկ թոգիցը փախած մարդ մտավ մեկ վարժատուն, տեսավ՝ որ երեք շինել կան կախ տված, վերցրեց և քաշվեց։ Դուս գնալիս մեկ աշակերտի ռաստ էկավ, որ մեկ լավ շինել էլ նա ուներ քցած։ Սա տեսնելով՝ նա Էնքան շինել ձեռին տանում ա, հարցրեց պատճառը,. գողն ասաց հանդարտ՝ թե շինելու ա տանում։— Թե որ էդպես ա, խնդրեմ իմն էլ տանիս հետդ,— ասեց աշակերտը, չունքի յախեն մի քիչ լավ չի, ամա շուտով բերես— Աչքիս վրա,— պատասխանեց գողը,— մեկ սհաթից հետո բոլորն էլ հետս կբերեմ, միամիտ կաց։ Էն գնալն էր՝ որ գնաց, հա մտիկ արա՛, թե էս օր էլ եդ կգա։ 30 Գողի մեկն էլ մտավ ժամը, որ մեկ բան ձեռ քցի, տեսավ՝ որ մեկ խաթուն մեկ թանկագին թութունաման հանեց ջիբիցը։ Հենց տեղը դրեց թե չէ, ղոչաղ գողը մոտեցավ ու թռցրեց։ Փոքր վախտ անց կացավ, էլի ուզեցավ էն խաթունը՝ որ թութուն քաշի, զարմանքն իրան առավ՝ որ տեսավ՝ թե թութունամանը չկա ու սկսեց գոռալ։ «Ի՜նչ էլավ թութունամանս, ա~խ, էս սհաթին ո՞վ կտաներ»։ Գողը՝ որ ժամանակ չէր ճարել, որ քաշվի, մոտ էկավ ու նրան խրատ տվեց՝ որ մեկ էլ լավ ման գա։ Ջեբ, ծոց, էլ տեղ չմնաց, որ ման չգա, չգտավ։ Չունքի գողին մեծ մարդ էին համարում, էլ մեկն էլա կարծիք չտարավ՝ թե նա կըլի։ «Էս ի՞նչ անբախտություն էր՝ որ գլխիս էկավ, մարդ էնպես թութունամանը ի՞նչպես կորցնի. բալքի սհաթս էլ են գողացել, հլա մի մտիկ անեմ։ Ա~խ՝ չէ, փառք Աստուծո՝ որ տանը սեղանի վրա թողի»։ — Հեչ ֆիքր չանես՝ խաթուն,— ասեց գողը,— ձեր թութունամանը կգտնվի, ջուղաբը ես տամ, պոլիցումը մեկ քանի բարեկամ ունիմ, հենց էս սհաթին կերթամ, իմաց կանեմ, որ ամեն տեղ ման գան։ Արժանի արե՛ք, հենց ձեր անունն ու տեղն իմանամ, որ թե իմ բախտիցս՝ ես գտնեմ, գամ, ձեզ հայտնեմ։— Խաթունը շատ շնորհակալություն արեց ու իր անունն ու տեղն ասեց։ Գողը ժամիցը դուս էկավ ու ուղղակի նրա տունը գնաց։— Ես ձեր խաթունի կշտիցն եմ գալիս,— ասեց ղարավաշին,— որ անց կենալիս՝ նրա սհաթը առնեմ ու իրան տանիմ, որ սեղանի վրա թողել ա։— Ղարավաշի մեկը՝ որ նրան հեչ չէ՛ր տեսել, չէր ուզում սհաթը նրան տա։ Գողը տեսնելով՝որ կարծիք են տանում, ասեց։— Ես լավ եմ տեսնում, որ դուք Աղա Բեգզադին չե՛ք ճանաչում, պետք է ձեզ մեկ նշան տալ, որ դուք ինձ հավատաք։ Էս թութունամանը ճանաչո՞ւմ եք, թե չէ։ 21 Ձեր խաթունը տվեց ինձ, իմանալով՝ որ դուք առանց նշանի չեք հավատալ, նրա սհաթը ղարիբ մարդի տաք։— էլ ի՞նչ տարակուսություն կմնար, սհաթն էլ իրան տվին, ու մեր խեղճ խաթունը՝ ո՛չ սհաթիցն ստացավ խաբար, ո՛չ թութունամանիցը։ 31 Մեկ էլչի գնաց Ավստրիո թագավորիցը՝ փափի մոտ ու սկսեց էնպես երկար ճառ ասիլ, որ փափի քափ ու քրտինքը կոխեց անհամբերությունիցը։ Ճառը որ պրծավ, փափը իսկույն հարցրեց, էլ ի՞նչ հրաման ունի ձեր թագավորը։— Ո'չինչ,— պատասխանեց խորամանկ սեկրետարը, որ տեսավ՝ թե փափն ի՞նչ հալի ա,— մեր թագավորի հրամանն էն ա, որ էս ճառը մեկ էլ ասենք, թե մեր ուզածը չանես։— Չէ՛, չէ՛,— պատասխանեց փափը պռոշները կծելով,— էլ գլուխ չունեմ, որ լսեմ, ինչ ուզում եք, կանեմ։ Աստված տա, որ ամեն մարդի բան էսպես հաջողի, բայց շատ անգամ փորըդ էլ ես գետինը քսում, էլի բերնիդ նայող չկա։ 32 Մեկ գիտուն մարդ մեկ կաթոլիկի եպիսկոպոսի հարցրեց՝ թե ի՞նչ տեղ չկա Աստված։ Եպիսկոպոսը հայտնի բան ա, որ նրա խոսքի վրա ծիծաղեց ու ասեց. «Աստված ամեն տեղ ա»։ «Բաս Հռովմ ընչի՞ համար ա Քրիստոսի տեղը փափը նստում, մալում ա, որ էնտեղ Աստված չկա, որ տեղակալն ա բանը յոլա տանում»։ 33 Թագավորի մեկը մեկ հանդիսավոր օր գնաց բանդը, որ բռնվածներին ողորմություն անի։ Ում որ հարցրեց, գլուխը ղորդեց ու գանգատ արեց՝ որ նհախ տեղն են իրան բանդը քցել։ Էս հադաղին թագավորի աչքն ընկավ մեկի վրա, որ ղրաղումն անսաս կուչ էր եկել։ Թ՚ագավորը մոտ եկավ, որ նրա սուչն էլ իմանա։— Ձերդ մեծություն,— պատասխանեց բանդարկեալը,— իմ հախն ա, ի՞նչ ասեմ։ Քանի օր էր օղլուշաղս մնացել էին ցամաք հացի կարոտ: Հուսահատությունը ջանս առավ։ Մթնով դուս էկա տանից փշտովը ձեռիս լիքը, մեկ հարուստ իշխանի ռաստ էկա ու ասեցի, թե որ ինձ օգնություն չանի, կսպանեմ։ Էս մասին բերին ինձ, բանդը քցեցին։ - Ա՛յ չար անիրավ, — ձեն տվեց թագավորը, — քեզ պես ավազակ մարդը էսպես անմեղների միջումն ի՞նչպես պտի թողած։ Դո՛ւս, դո՛ւս, էլ էստեղ ոտդ չկոխես, թե չէ քոնը քեզ կհասնի։ — Աստված ո՛չ անի, — Ձերդ Մեծություն,— որ էդ 22 ղալբությունն անեմ, թե մեկ էլ տեսնեք ինձ էստեղ, ըխտիարը ձերն ա։ Ասեց ու գդակը կռնատակն առած՝ դուս քաշվեցավ։ 34 Մեկ ջահել ծառա անկարգություն էր արել ու օթախը հոտացրել։— էս ի՞նչ գարշելի հոտ ա կանգնել էստեղ,— ձեն տվեց աղեն քիթը բռնելով:— Ա՜խ՝ ողորմած տեր,— պատասխանեց ծառեն,— մեր անպիտան շունն ա էս խայտառակությունը արել, ա՜խ՝ նրա աչքը դո՛ւս գար, որ չըլեր իսկի: — Ի՞նչ, գլուխդ քարն ես տալիս, շո՜ւնը, շո՜ւնը, շո՜ւնն էստեղ չի՛ հո, — ասեց տերը:— Ղորդ ա՝ աղա, ճշմարիտ ես ասում, էստեղ չի՛, ամա հենց որդի որ ա, կգա,— կրկնեց լեղապատառ՝ ծառեն։ 35 Մեկ աղքատ կնիկ մեկ հարուստ իշխանից ողորմություն էր խնդրում, որ նրա ծծմերն էր էլել։— Թոզ էլ չեմ տալ ՝որ աչքդ ածես,— ասեց իշխանը,— չունքի երեխա վախտս ինձ օյին ես էկել:— Ե՞ս, վա՜յ, իմ աչքս դուս գա, էդ ի՞նչ ես ասում։— Հա՜, դո՛ ւ, դո՛ւ, չունքի իմ մերս շատ անգամ ա ինձ ասել, որ ես շատ սիրուն երեխա եմ էլել, ամա դու ինձ փոխս ես քցել։ 38 Մեկ հաստափոր մարդ ցխումը վեր ընկավ ու չէ՛ր կարում տեղիցը վեր կենալ: էս հադաղին մոտովը մեկ մարդ անց կացավ, խնդրեց՝ որ գա, իրան քոմակ անի, ցխիցը հանի։— Աչքիս վրա,— ասեց անցվորը,— քեզ քոմակ կանեմ, ամա էդ տեղ շատ մուռտառ ա, վեր կաց, մի քիչ ղրաղ քաշվի՛ր, էն ժամանակը բա՛շ ուստա, ձեռիցս էկածը չեմ խնայիլ: 37 Մեկը քաղաքն էր գնում ձիով։ ճանապարհին մեկ ճանաչ ռաստ էկավ ու հարցրեց։— Աջաբ, աջաբ, ո՞ւր էս սհաթին։—Քաղաքը։— Ուրեմն ձիուդ զոռ արա՛, որ տեղ հասնիս, տասը սհաթին դռները կոխպում են,— Բան չկա,— պատասխանեց ճամփորթը գլուխը տրմբացնելով։— Մարդն է՛ն ա, որ ամեն բանի հունարը գտնի։ Թե քաղաքի դռները տասը սհաթին են փակում, ես էլ նրանց ջգրու իմ սհաթը մեկ սհաթ եդ եմ քաշել։ 23 38 Մեկ գեղըցի, որ իրան շատ իմաստուն էր կարծում, չունքի գրիլ, կարդալ գիտեր, էկավ քաղաքը ու տեսավ, որ մեկ տան տախտակի վրա գրած էր «էս տեղ ձիանք կան քրեհելու»։ Ու 1748 տարվան թիվը: Հենց իմացավ՝ թե էն տանը էնքան ձի կա, գլուխը թափ տալով սկսեց գոռալ. «Պա~, պա~, պա~ . մեկ գոմում որ էսքան ձի կա՛, տե՛ս՝ թե սաղ քաղաքումը որքան կըլի»: 39 Մեկ սալդաթի հրամայեցին, որ կռիվ գնա։— Ա՛դա,— ասեց իր աֆիցերին,— ես չե՛մ կարող գնալ, չունքի կա~ —կա — կա՛—կազ եմ։ — «Ի՞նչ վնաս ունի,— պատասխանեց աֆիցերը,— դու հո թշնամու հետ չի՛ պետք է գլխիցդ դուս տաս, վայրահաչություն անես, պտի կռվիս։ — «Շա—շատ բարի,— ասեց կակազը, «թե—թե—ո—ո՜ր ղա — ղա—րա—վու—վուլ ըլիմ, ու—ու մե — մեկը գա, մե — մեկ սը—սհաթ անց կը—կենա ըն—չը—չանք կը — կը կասեմ, ո՞վ վո — վո—ո՛վ է գալիս։— Բան չկա,— պատասխանեց օֆիցերը,— քեզ մեկ ընկեր էլ կտան, որ նա ձեն տա, երբ դու թվանքդ քցես։ — Շա — շատ բա — բարի, — կրկնեց սալդաթը,—թե որ ի — ինձ ե — եսիր անեն փո — փո — փորս վե — վեր կածեն, ընչանք կա — կասեմ մը — մը — մը- մեղա՛, պը—-պը—պրծը— ծը — ծը— ծացրեք։ 40 — Սո ՛ւս, un՛ւu,— ասեց բարկացած մեկ դատավոր դատաստանատանը, ձեններդ կտրեցե՛ք։ Ւ*նչ եք բերնըներիդ կապը կտրել։ Հինգ սհաթ կըլի էստեղ նստած եմ, տասներկու ավելի շառ եմ կտրել, քսան մարդ ճամփա քցել, առանց մեկ խոսք ասելու կամ լսելու։ 41 Մեկը մեկ քանի բադ էր գողացել, դատաստան որ տարան, հետը մեկ քանի շհադ վերցրեց, որ ասեն՝ թե էն բադերը դեռ շատ պստիկ էին, որ նրանք նրա մոտ տեսել էին։ Էս կերպով գլուխը պրծացրեց։ Ախմախի մեկն էս իմացավ, գնաց, երկու թվանք գողացավ և հետը վկա տարավ մեկ քանի մարդ դատաստանատունը՝ որ ասեն՝ թե էն 24 թվանքները շատ ջահել էին, երբ որ նրանք նրա մոտ տեսել էին։ Հայտնի բան ա, որ թվանքի տեղակ իրան ահելացրին։ 42 Մեկը հայլին առավ ձեռը, առաջին բռնեց ու աչքերը խփեց։— էդ ի՞նչ ես անում,— մոտի կանգնողը հարցրեց։— Ի՞նչ պետք է անեմ,— պատասխանեց,— ուզում էի մեկ իմանամ, թե քնած ժամանակս ի՞նչ պատկեր ունիմ։ Ո՛վ չի ասիլ՝ մաշա՛լլա, խելքի կողմանե գլուխդ ապրի՛։ 43 Մեկ պերուք շինող (մազ շինող) խնդրեց մեկ թագավորից՝ որ իր շինած պերուքը գլխին պահի։— Բոլոր դռան մարդիկն էլ շինել տվին ու պերուք շինողը լավ դատեց: Մեկ փեդե ոտ շինող էլ էս լսեց, ու գնաց թագավորին խնդրեց, որ իր շինած փեդե ոտներն առնի, նրանով ման գա։ 44 Մեկ ղարավուլ սալդաթի քնած տեղը՝ թոփի գյուլլեն էկավ, գլուխը տարավ։ Ընկեր սալդաթը, որ զարթուն էր, հազալով ձեն տվեց։ «Աչքդ բարին տեսնի, ընկերս թե որ վեր կենա տեղիցը, ի՜նչքան կզարմանա, որ տեսնի՝ թե գլուխ չունի»։ 45 Մեկ չոբան գնաց մեկ մուհրը փորողի մոտ, ու խնդրեց, որ իրան համար էնպես մեկ մուհրը փորի, որ ինքն ու իր բոլոր սուրուն վրեն ըլին։ — Աչքի լույս,— ասեց ուստեն,— ոչխարները կարելի ա փորել, ամա թե դու հետըներն ըլիս, Մուհրը շատ մեծ կըլի։— Ի՞նչ վնաս ունի,— պատասխանեց չոբանը,— ոտներս մի քիչ կարճ շինի, ո՞վ ա հարցնում.— Մհրափորը, չոբանին մինչև կեսը փորեց, վրեն մեկ սար, սարի գլխին մեկ ոչխար. Չոբանը իր պատկերին հավանեց, ամա ոչխարի համար շատ անբավական էր։— Հենց մեկ ոչխար ես փորել, մյուսներն ո՞ւր են,— հարցրեց։— Սարի քամակումն արածում են,— պատասխանեց։— Թե որ էդպես ա, էլ ձեն չի՛ պետք է տված, թո՛ղ իրանց համար արածին, քանի որ էս գլուխը սաղ ա, նրանց գելը չի՛ ուտիլ,— ասեց չոբանը: 25 46 Մեկ աֆիցեր մեկ տավար ռեկրուդ էր ձեռ քցել ու երկար ժամանակ չէր կարում նրան հասկացնի, թե ի՞նչպես պտի սալդաթը ձեն տա, «Ո՞վ ա»:— Հիմիկ լավ մտիկ արա՛ ՝ այ հաստագլուխ՝ հմիկ կգամ, դու իսկույն ղայիմ գոռա՛, «Ո՞վ ա»: Աֆիցերը մի քիչ տեղ հեռացավ ու էլ եղ էկավ: Ռեկրուտը մոզու պես դունչը կապել, անսաս մտիկ էր անում։ «Տո ե՛ղը՝ ընչի՞ չես ձեն տալիս՝ թե «ո՞վ ա»: «է~հ, բանդ կտրվել ա, ի՞նչ ձեն տամ, մկամ չե՛մ դիտում, թե դու ո՞վ ես»։ Անջախ անջախ սալդաթությունը լավ օսալ սովորել էր, թեև դագանակը քամակիցը պակաս չէր ըլում: Մեկ անգամ կռվի ժամանակին աֆիցերը նրան հրամայեց՝ որ գիշերը ով էլ որ պատահի, իրեք անգամ ձեն տա՝ «Ո՞վ ա, ու թե էկողը ձեն չհանի, կրակ տա։ Գիշերը՝ մեկ էլ է՛ն տեսավ՝ որ մեկը իր վրա ա գալիս: Իրեք անգամ ձեն տվեց, բայց էկողը ո՛չինչ չասեց։ Իսկույն թվանքը վեր դրեց, ջիբիցը չախմախն ու քարը հանեց, չախմախի տվեց ու վառված ղավը էկողին դեմ արեց։ «Էս էլ քո կրակը»։ 47 Մեկ ծուծը բարակ մարդ սկսեց իր բարեկամին էս ձևով մեկ գիր գրել։ — Սիրելի բարեկամ։ Վերջապես փոքր հանգստացել ենք ու հմիկ կարող եմ քեզ մեր որպիսությունը գրել՝ թե թշնամիքը ի՞նչպես են մեզ ամեն օր անհանգիստ անում, թեև փառք Աստուծո՝ ամենն էլ կոտորել, փչացրել ենք։ Մեր հալը շատ վատ ա, մեկ կտոր հացի կարոտ ենք մնացել, լեզվներս բերնըներումս չորացել են, թեև փառք Աստուծո հաց ու խոզի միս շատ ունինք։ Մեկ կաթ գինի չունինք, ամա արաղ՝ որքան ուզես՝ կա։ Բայց հացին նստելիս, պետք է թուր ու թվանք ձեռըներիս բռնած։ Հենց էս սհաթին էլ՝ որ էս թուղթը գրում եմ, մեկ ձեռիս թուրս ա, մյուս ձեռիս՝ թափանչես։ Տասն չորս օրից առաջ քո գրի պատասխանը կգրեի, ամա էգուց առավոտն ստացա, ներեցե՛ք։ Փոշթը մեկ անգամ էլա չի՛ գալիս, որ թալանած չըլի: Երեկ փոշտն էկավ, ինչ կար չկար, թալանել էին, բայց փառք Աստուծո, որ ոչինչ չկար, երկու մարդ էինք, նրանք էլ դարդակ։ Անց կացած հինգշաբթի օրը խաբարն էկավ, թե մեկ դասթա ձիավոր մեզ վրա են գալիս, ամա ո՛չ բայրաղ ունեին, ո՛չ բալաբան, զուռնա էին փչում։ Տղամարդ, կնիկարմատ, մեծ, պստիկ՝ բոլորս էլ առաջ գնացինք։ Մենք շատ քիչ էինք, բայց էլի առաջ գնացինք։ Մահն ամենի երեսին տպվել էր։ Բայց չունքի առաջ գնացինք, թեև էս միջոցին մեր դասթեն բոլոր կոտորեցին, ամա էլի փառք Աստուծո, ամենս էլ մնացինք սաղ սալամաթ ու թշնամու վրա թափեցինք։ Մեր բախտիցը թշնամին բարութ չուներ, թափանչա ուներ, թուր ու մզրախ, բայց չունքի գյուլլա շատ ունեինք, բոլորն էլ թուրը 26 քաշեցինք, մեկ հոգի էլա չպրծավ, էնդոնցից սավահի, որ ջմջմումը խրվեցին ու խեղդվեցին։ Նրանց շորերը շատ ռանգ ռանգ ու մեկ ձևի էր, բայց բոլորն էլ կանաչ։ Թշնամուն որ հետ ածեցինք, սկսեցինք օրդուն թալանել, աչքդ բարին տեսնի, աշխարքի խազինեն ու մալն էնտեղ էր, ամա մեկ քանի թրից, մզրախից, թվանքից սավահի՝ ոչինչ չկար, էն էլ ո՛չ բերան ունեին, ո՛չ կոթ, ո՛չ լուլա, ո՛չ քար ու չախմախ: Մեկ քանի դարդակ շուշա կար, ամա ջրով լիքը: Շուշեքանց գինին բոլոր լագել էին, բայց մեր բախտիցը ո՛չինչ չէր էլել միջումը։ Թե էս գիրը չստանաս, պետք է որ կորած ըլի, խնդրեմ ուրեմն՝ որ ինձ պատասխանը գրես։ Թուղթս լցվել էր, մեկ մատնաչափ տեղ էլ չկար, ամա դեռ էլի հինգ սհաթ գրում էի, թուղթը չէր հատնում։ 48 Մեկ ջահել տղի կես գիշերը վեր կացրին ու բոթը տվին, որ մերը մեռել ա։ «Ա՛խ՝ տեր Աստված,— ձեն տվեց ձգվելով ու արշտոտալով,— իմ հալն ի՞նչ կըլի, թե որ առավոտը քնից վեր կենամ, աչքս բաց անեմ ու էս խաբարն իմանամ»։ 49 Մեկ ջահել տղա մեկ ջմջմա տեղի մոտացավ, մոտովը մեկ գեղըցի էր անց կենում, հարցրեց նրան՝ թե ջմջմեն պի՞նդ ա, թե չէ։— Հայտնի բան ա, որ ջմջմի տակը շատ պինդ ա,— պատասխանեց խորամանկ գեղըցին։ Հենց մի քիչ գնաց թե չէ, ձին միջումը մինչև անկաջները թաղվեցավ։ Տղեն կրակվեց գեղըցու վրա,— տո ղուռումսաղ՝ չէ՛իր ասում, թե տակը պինդ ա։— Պատվելի՝ հայտնի բան ա, պինդ ա, ամա դու դեռ տակը չես հասել, ի՞նչ կիմանաս,— պատասխանեց գեղըցին՝ հանդարտ գլուխը քորելով։ 50 Մեկ մարդ թունդ խուլ էր, ամա չէր ուզում իր քառությունը վրեն առնի։ Մեկ շախաչի ճամփին հեռըվանց տեսավ նրան ու ընկերին ասեց. արի՛ մեկ օյին գանք նրան, ու սկսեց ոտով, ձեռով անիլ, բերանը բաց անիլ, իրան զոռ տալ, որպես թե սաստիկ ձենով գոռում, ձեն ա տալիս քառին, ամա մեկ բառ էլ ա չէ՛ր խոսում: Քառը վրա պրծած, բարկա <ցած> էկավ ու սկսեց նրան ղնամիշ անիլ։ «Ի՞նչ եք բերաններդ ճոթռում, աշխարքը հո քանդվել չի՝ խա՛նիխարաբ: Հենց իմանում եք՝ թե քա ՛ռ եմ, որ ասածներդ չիմանամ»։ 27 51 Փորդուգալացիք երկար ժամանակ մեկ ճգնավորի իրանց ապավեն էին բռնել։ Մեկ անգամ կռիվ պտի գնային, գլխավոր չունեին։ Խելոք մարդիքը խորհուրդ արին, որ իրանց ճգնավորին գեներալ շինեն, բայց չունքի ծառայություն չէ՛ր արել, չէին գիտում, թե էս տեղն ի՛նչպես նրան տան։ Էլի միտք արին ու սկսեցին ճգնավորի պատկերին առաջի օրը սալդաթի շոր հաքցնիլ, մյուս օրը՝ աֆիցերի, երրորդ օրը՝ գեներալի, չորրորդ օրը ֆելդմարշալություն իրան տվին ու 150 ոսկի էլ տոնլուղ կարգեցին, որ թագավորն ինքը իրան ձեռովը մախմռի վրա դրած՝ իր ժամանակին բերում, պատկերի առաջն էր դնում։ Մեկ կռվում պատկերն էնպես առաջներին տանում, ղոնշունն էլ ետեվիցը գնում էր: Օր մոտացան, թշնամին մեկ քանի թոփ քցեց։ Մյուս օրը տեսան, որ էլ մեկ Փորդուգալացի չկա իրանց առաջին։ Ֆռանցուզի գեներալը էնպես էր կարծում, թե տափ կըլին կացել, բայց մեկ քանի եսիր արած մարդիք պատմեցին՝ թե ճգնավորի գլուխը գյուլլեն տարավ, էնդուր համար նրանք փախան, չունքի էլ գլխավոր չունեին։ 52 Մեկ ժամանակ ինգլիզի ու Հոլլանդացվոց մեջ ծովային պատերազմ կար ու մեկ նեղ տեղ ամեն օր ծովի վրա կռիվ էին տալիս։ Հենց մեկ էլ ուզում էին կռիվը նորեն սկսեն, խաբարն էկավ՝ թե բարշություն ա ընկել թագավորների մեջը: Երկու կողմն էլ շատ սիրով սկսեցին իրար հետ յոլա գնալ։ Մեկ Հոլլանդացվոց նավում՝ որ ինգլիզների նավիցը հեռու չէր՝ մեկ մատրոզ (ծովի սալդաթ) շատ լավ քյանդրբազություն գիտեր ու էնպես էր նավի գիրակը (կայմ) վեր ըլում, ինչպես մեկ կատու: Մեկ օր էլ էսպես վեր էլավ, հասավ դիրակի ծերը, մեկ ոտի վրա կանգնեց ու հազար մեկ հունար բանացրեց։ Էստուց հետո՝ որ շուռ չէկավ ու գլխի վրա դիրակի ծերին ցից էլավ՝ ոտները դարիդուս՝ տեսնողների աչքը սևացավ, գլխներին կրակ վառվեց: Վերևիցը որ վեր էկավ, բոլոր հոլլանդացիք սկսեցին նրան գովել, երկինքը հանել ու ինգլիզների վրա պարծենալ՝ որ էնպես հունարով մարդ կա իրանց միջումը։ Մեկ պառավ մատրոզի բարկությունն էկավ՝ որ իր ազգին էսպես անպատիվ էին անում։ Նա էլ սկեց կատվի պես դիրակը վեր ըլիլ. ծերին կանգնել ու հենց էն ա, ուզեցավ՝ որ նրա նման հունարներ բանացնի, թանն ու լոբին իրար խառնվեցավ, աչքերը շաղվեցավ ու զրխ՜կ — դիրակի տակին սկսեց գլուխն ու եդևը քորիլ։ Նրա բախտիցը պարաններն ու ելքյանը պահել էին նրան, թե չէ հոգին ճամփի կիսին կտար։ Հենց մի քիչ խելքը գլուխն էկավ թե չէ՝ սկսեց հոլլանդացոցը հարբա գալ ու բղավիլ «է՜սպես վեր կըլեին ա՜յ. թե մարդ եք, դուք էլ էսպես կանե՜ք»։ 53 28 Չորս ջահել տղերք աշխարքիս բանի վրա սկսեցին խոսք ու զրից անիլ, վեճ բաց անիլ։ Մեկն ասում էր՝ թե որ Աստված մարդի բանը չհաջողի, կարելի ա մեկ քաղաքի դռնովը մտնիլ, էլի քաղաքը չհասնիլ: Մյուսը՝ որ էքսի օրը պտեր մեկ քաղաք գնալ՝ որ ղարավուլ էր դրած, էս խոսքին ընդդեմն էր ասում։ Մի քիչ էլ կռվեցին ու դուս գնացին։ Տղերքանց մեկը մյուսներին ձեռ բերեց ու սովորցրեց՝ որ էս կռվողի գլխին օյին գան։ Նրանք էլ խոսք տվին, գիտեին գնալու վախտն էլ։ Մեկ սել ուզեցավ մտնի քաղաքը, ղարավուլը ձեն տվեց։— Ուստի՞ ես գալիս, անունդ ի՞նչ ա։— Լ. քաղաքիցն եմ գալիս, անունս էլ Մեկղրաղանի ա։— Մեկ սել էլ էկավ. սալդաթը հարցրեց, էկողը պատասխան տվեց: — Լ. քաղաքիցն եմ գալիս, անունս էլ էրկուղրաղանի ա։ Սալդաթի ջիգրն էկավ. էս ինչ բան ա, մեկղրաղանի՞, էրկուղրաղանի՞. ուզում են թագավորի սալդաթին օյին գան, գլուխը փչե՞ն, տնազ անեն, ու սկսեց գլուխը քարեքար տալ, գոռալ, թոզ դուման անել, ամա էկողը էլի սիրտն առավ ու անց կացավ։ Մեկ էլ որ չլսեց սալդաթը՝ թե մեկ նոր էկողի անունն էլ Իրեքղրաղանի ա, ուզում էր՝ որ մազերը պոկի, էկողին բռնի: Բայց փողով, բանով խաթրն առավ սա ու յախեն ձեռից հանեց, էս իրեք անուններն էյ շինովի էին: Հմիկ շունը կապի, սալդաթին բա՛ց թող. չունքի իսկ ճամփորթն էկավ, որ անունը Չորսղրաղանի էր, ու էն աղեն էր, որ կռիվ էր արել, Հենց անունն ասեց թե չէ, սալդաթը կապը կտրեց, ոտին, գլխին քոթագելով քաշեց նրան, ղարավուլխանեն քցեց ու էնքան չթողաց, մինչև ինչ քաղաքից որ էկել էր, վկայություն բերել տվին, որ ճշմարիտ նրա անունն էնպես էր: Սրամիտ աոածք (մասալեք) 54 Մեկ զորական ծառայությունը որ պրծավ, դուս էկավ, գնաց իրանց մինիստրի (նախարարի) մոտ ու հարցրեց.— Պարոն մինիստր՝ ի՞նչ կանեք, որ մեկ մարդ ձեզ հարամզադա կանչի,— Ւ՞նչ,— պատասխանեց մինիստրը,— ի՞ նչ կանեմ, կհրամայեմ՝ որ նրան հաց ու ջրի աբով բանդը քցեն,— Շատ բարի,— խոսքը եդ առավ աֆիցերը,— ես ձեզ էդպես եմ կանչում, թե մարդ ես, խոսքիդ դրուստ կա՛ց, չունքի ես հաց չունիմ: էս խելոք մտածմունքի վերջն էն էլավ, որ աֆիցերին պենսիա (թոշակ) կարգեցին, որը որ առաջուց շատ էր խնդրել, բայց բանի տեղ չէին քցել, ու ասածը չվանի չէին դրել: էսպես մինիստր քիչ կըլի՝ սի՛րելի. չըլիմ չիմանամ դու էլ ուզենաս մեկ տեղ էս հունարը բանացնել, Դեռ տուն չմտած, բունը կմտնիս: 55 29 էլի էս կերպով մեկ քաջ աֆիցեր Ֆրիդրիխ մեծի մոտ, որ Փրուսսիո թագավորն էր, իր կամքը առաջ տարավ: Շատ անգամ էր թագավորիցը ողորմություն խնդրել, բայց հենց հրամայում էր, որ համբերի: Մեկ օր էլ՝ ճարը որ հատավ՝ բռնեց շատ փիս փիս բաներ գրեց թագավորի վրա: Գրողի անունը չկար. թագավորը հիսուն ոսկի խոստացավ, ով նրան գտներ։ Մյուս օրը էլի թագավորին պատահեցավ։— Ես ձեզ շատ եմ ասել, որ համբերեք,— ասաց Ֆրիդրիխ,— էս հադաղին ձեզ համար ոչինչ չեմ կարող անիլ: —- Աչքիս վրա,— պատասխանեց աֆիցերը,— ամա էն փիս թղթի գրողը ե՛ս եմ, որ խոստացել եք, հիսուն ոսկի բաշխեք, ով նրան գտնի։ Ինչ պատիժ կուզեք, ինձ տվե՛ք, ամա էն փողը իմ օղլուշաղին տվեք, որ իր երեխեքանց համար հաց առնի։— Քո պատիժն էս ա, որ գնաս Շպենդա բերդը:—Հույժ բարի, Ձերդ Մեծություն, բայց հիսուն ոսկին չի՛ մոռանաք:—Կհրամայեմ՝ որ քո կնգանը տան,— պատասխանեց թագավորը, ու էն բերդի կամենդանդին հրաման գրեց, որ ընչանք հաց չուտի, թուղթը, բաց չանի, որ մինչև ճաշի վերջը գիր տանող աֆիցերը մեկ լավ տանջվի իր միջումը։ Ճաշից եդը հրամանագիրը բաց արին։ Միջումն է՛ս էր գրած:— Սրա բերողին էդ բերդի կամենդանդությունը տվի, ու ձեզ հրամայում եմ, որ գնաք Փոտսդամ, էնտեղի բերդը պահեք։ 56 էս երևելի թագավորի վրա մեկ օր էլ՝ էլի մեկ վատ թուղթ գրել, իր պալատի առաջին՝ մեկ պատից էին կպցրել։ Փանջարիցը որ մտիկ չարեց թագավորը, տեսավ, որ շատ բազմություն հավաքվել, ուզում են՝ որ էն թուղթը կարդան։ Ծառային ղրկեց, որ իմանա՝ թե ինչ խաբար ա։ Ծառայն լեզուն կապ ընկած եդ էկավ, ու չէ՛ր համարձակում, որ բանի զորությունն իմաց անի։ Թագավորը շատ որ զոռ արեց, իմացավ ու հրամայեց, որ գնա թուղթը պոկի, ցած կպցնի, որ ամեն մարդ կարդա, չունքի տեղը բարձր էր։— Ես ու դու ըլեինք, գլուխ կպոկեինք թղթի տեղակ։ 57 Մեկ օր էլ մեկ կռվում տեսավ՝ որ մեկ ֆրանցուզի սալդաթ (զորական) մեկ Փրուսսիո սալդաթի հետ՝ արինը աչքը կոխած՝ կռիվ էր տալիս ու ուզում էր, որ իր գլուխը պահի, թեպետ ամենևին հույս չուներ, որ, պրծնի, բայց էլի չէ՛ր ուզում իրան ձեռ քցի, ու իր մահը աչքի տակն էր առել։ Թագավորը մոտացավ նրանց ու ձեն տվեց ֆրանցուզին։— Աֆարիմ՝ քաջ զորական՝ դեռ չե՞ս հաղթվել։— Չեմ հաղթվիլ, — պատասխանեց ֆրանցուզը,— Զերդ Մեծություն, թե դուք ըլիք իմ գլխավորը։ 30 58 Մեկ անգամ էլ թագավորը իր բաղումը ման էր գալիս։ Մեկ հոլլանդացի վաճառական ներս մտավ։ Թագավորը հարցրեց նրան, թե բաղը տեսնիլ կուզի։ Վաճառականը նրան չճանաչելով, պատասխանեց՝ թե չի՛ գիտի հրաման կա՞ բաղը տեսնելու, երբ թագավորը էնտեղ ըլի:— Դրա համար հեչ մի՛ նեղանաք,— պատասխանեց Ֆրիդրիխ,— ես ձեզ ման կածեմ։ Բոլոր լավ տեղերը նրան շհանց տվեց ու հարցրեց՝ թե նրան դուր են գալիս, թե ո՛չ: Ինչ ժամանակ ամեն բանը տեսավ, պրծավ, քիսեն հանեց վաճառականը, որ նրան փող բաշխի։— Աստված մի՛ արասցե,— ասեց թագավորը,— մենք հրաման չունենք, որ մեկ զատ վերցնենք, եթե թագավորն իմանա, մեզ սաստիկ պատիժ կտա։ Վաճառականը շնորհակալություն արեց քաղաքավարությամբ ու հենց մի քիչ հեռացավ թե չէ, բաղմանչին ռաստ էկավ, ու նրան թնդված ձեն տվեց։— Ի՞նչ եք էս տեղ, թագավորը բաղումն ա։ Վաճառականը պատմեց, ինչ որ անց էր կացել, ու շատ գովեց, թե էն ի~նչ քաղաքավարի մարդ էր, որ նրան բաղը ցույց էր տվել։— Բաս դուք չե՞ք գիտում՝ թե նա ո՞վ ա,— ասեց այգեպանը,— թագավորն ինքն ա։ Թո՛ղ կարդացողն իմանա, թե խեղճ հոլլանդացու զարմանքը ի՛նչքան կըլեր: 59 Մեկ անգամ էլ Ֆրիդրիխ զանգակը քաշեց, բայց ո՛չ ոք չէկավ։ Դուռը բաց արեց, տեսավ՝ որ ծառայն՝ աթոռի վրա նստած՝ քունը տարել էր։ Թագավորը գնաց մոտը՝ որ զարթեցնի, տեսավ՝ որ մեկ թուղթ ջիբիցը երևում ա։ Ուզեց՝ որ իմանա թե ի՞նչ ա գրած, առավ ու կարդաց։ Էս թուղթը մերն էր գրել ու շատ շնորհակալություն էր անում, որ նա իր տոնլուղի (ռոճիկ) կեսը ուղարկել էր՝ որ նրան քոմակ անի։ Հենց կարդաց պրծավ՝ թագավորը կամաց էլ եդ իր օթախը գնաց ու մեկ կապ ոսկի մոր թղթի հետ իր ծառայի ջեբը քցեց։ Էլ եդ որ օթախը գնաց՝ էնպես սաստիկ քաշեց զանգակը, որ ծառայն վեր թռավ ու ներս մտավ։ — Լավ քաղցր քուն էիր մտել,— ասեց նրան թագավորը։ Ծառայն ուզում էր ներողություն խնդրի։ Էնպես շշկլած որ ձեռը ջեբը տարավ, մնաց սառած, որ տեսավ՝ թե ինչ կա ջիբումը։ Փողի համը քաղցր ա, բայց էս անգամ նրան իրանն իրան հասցրեց։ Ջիբիցը հանեց, ռանգ մռանգը թռած, սպրդնած, ու առանց մեկ խոսք ասելու, արտասունքը գետի պես էր թափում։— Ի՞նչ ա պատահել քեզ,— հարցրեց թագավորը։— Ա՛խ՝ Ձերդ Մեծություն, ինձ ուզում են կորցնեն,— պատասխանեց ծառայն ու չոքեց,— չեմ գիտում՝ էս ի՞նչ փող ա, որ ջիբումս ա։— Սիրելի՝ ասեց 31 թագավորը,— Աստված շատ անգամ մեզ քնած տեղն էլ ա իր ողորմությունը ցույց տալիս։ Ղրկի՛ր մորդ, ինձանից շատ բարով արա, ու նրան հավատացրու, որ ես միշտ ձեր երկուսի հոգսն էլ կքաշեմ։ 60 էս անվանի թագավորը իր ծառայից հետ շատ լավ էր յոլա գնում, իր վերջին հիվանդ վախտը՝ կես գիշերին վերկացավ, նոքարների մեկին ներս կանչեց՝ որ դուրսը ղարավուլ էր քաշում, ու հարցրեց՝ թե ո՞ր սհաթն ա: Երկու սհաթն ա, պատասխան տվին։— էլ չեմ կարող քնիլ,— ասեց թագավորը՝— տես' թե ծաոայքը զարթուն են, թե քնած ըլին, չի՛ վեր կացնես, չունքի շատ բեզարած կըլին: Թե նեյմանը զարթուն ըլի (իր փեշղսմաթքյարը), նրան միայն ասա՛, թե դու էնպես ես կարծում, որ ես շուտով վեր կկենամ։ Բայց լսեցի՞ր, մեկին էլ ա չի՛ վեր կացնես՝ թե քնած ըլին: էս թագավորը սովորություն ուներ իր ծաոայից հետ շատ անգամ զրից տալ։ Իր վերջին հիվանդ վախտը մեկի հետ սկսեց էսպես զրից տալ։ Թագավորը։ Ո՞ր սհաթն ա։ Ծառայն։ Կես գիշերը։ Թագ <ավորը>: Քունս չի՛ տանում, մեկ պատմություն արա՛ ինձ։ Ծառ <այն>: Ի՞նչ կարեմ պատմիլ Ձեր Մեծությանը: Ես մեկ խեղճ հիմար մարդ եմ, ու ո՛չինչ չգիտեմ: Թագ <ավոր>: Ո՞րդիանց ես։— Մեկ գեղից։—Հերնըմեր ունի՞ս—Մեկ պառավ մեր ունիմ։— Ընչո՞վ ա ապրում։— Բուրդ մանելով։— Ի՞նչքան ա դատում օրը։— Օխտը շահի։— էստով նա չի՛ կարող լավ օր քաշիլ։— Մեր տեղը շատ էժանություն ա։— Դու նրան ոչի՞նչ չես ուղարկում։— Մեկ քանի ռուբլի էլ ես եմ խարջլղ ուղարկում։— Շատ լավ ես անում, լավ տղա ես դու, ինձ համար շատ ես նեղություն քաշում, համբերի՛ր, ես քեզ համար բան կգտնիմ, թե աչքաբաց կըլիս։ Մեկ քանի օրից եդը էլի սրեն էս ծառային ընկավ։ Թագավորն ասեց.— գնա՛ փանջարի առաջը, քեզ համար էնտեղ բան եմ դրել։— Վաթսուն ոսկի էր դրած։— Ծառայն չէր կարծում, թե էսպես մեծ գումարը իրան համար կըլի, հինգ ու վեցը վերցրեց, ձեռումը բռնեց՝ որ թագավորին նշանը տա։ — է՞ս էր, որ պտեի վերցնիլ-— հարցրեց։— Չէ՛,— պատասխանեց թագավորը։— բոլորը վեր առ, քեզ համար են, մորդ էլ ջոկ եմ մեկ քանի բան ուղարկել։ 32 Բարի ծառայն լեղապատառ դուս վազեց, որ իմանա՝ թե մորն ինչ ա ուղարկել։ Ուրախությունիցը ուզում էր մեռնի, երբ իմացավ, թե թագավորը մորը 100 ոսկի պենսիա (թոշակ) էր կարգել՝ որ ամեն տարի տան։ 61 Իր կենաց վերջին ժամանակը պատահում էր բազի անգամ, որ երկար էր քնում, ինքը չէ՛ր ուզում ու չափիցը դուրս նեղանում էր, էս պատճաոավ հրամայեց որ իրան չորս սհաթին վեր կացնեն, ինչ կուզե որ ասի էլ: Ծաոայից մեկը որ նոր էր մտել թագավորի մոտ ղուլլուղ, մեկ անգամ ներս գնաց՝ որ էս հրամանը կատարի, թագավորն ասեց։— Թո՛ղ մի քիչ աչքս կպցնեմ, շատ բեզարած եմ.— Ձեր Մեծությունը հրամայեց ինձ՝ որ կանուխ գամ։—Հենց մեկ չարեք (քառորդ) սհաթ, քեզ ասում եմ—Մեկ մինուտ (վայրկյան) էլ ա չե՛մ թողալ. չորս սհաթն է, պտիք վեր կենալ։— Շատ բարի ,— ասեց թագավորը,— տեղիցը վեր կենալիս, շատ լավ տղա ես, տե՛ս ինչքան եմ սիրում քեզ, որ քո բանին էդպես մուղայիթ ես։ 62 Օխտը տարվա կռվումը, որ Ֆրիդրիխ Ավստրիո հետ արեց, մեկ սալդաթ իր մեծավորիցը փախավ, էկավ նրա մոտ ու շատ հարկավոր թղթեր բերեց հետը, որ նրանցով թշնամու ահվալը լավ կարելի էր իմանալ։ Թագավորը հրամայեց՝ որ նրան հաց ուտացնեն ու հետո իր մոտ կանչիլ տվեց։— Ես չեմ կարող քեզ իմ ծառայությունը վեր կալնիլ,— ասեց,—ի՞նչպես հավատամ է՛ն մարդին, որ իր մեծավորին էդպես մուխանաթ գտնվեց։ Քո արած ծառայության համար էս հարիր ոսկին վե՛ր կալ, էստիանց ոտդ կտրի՛ր, ու էլ մյուս անգամ իմ ղոնշունումը, կամ իմ երկրումը չերևիս, թե չէ կախիլ կտամ։ 63 Մեկ անգամ էլ իր ղոնշունովը մեկ գեղի մոտ չադիր էր տվել։ Թշնամիքը հեռու չէին, ու մեկ բարձր տեղ ղարավուլ էին կանգնացրել։ Բայց չունքի թագավորին գեղիցըը դուս գալիս չէին կարող տեսնիլ, չունքի մեկ խոր ճամփա էլ կար, էս տեղ էլ ղարավուլ դրին։ Թագավորը դուս գալիս իմացում տվեց ու գնաց որ ման գա։ Շատ շոք էր, ղարավուլը՝ որ պետք է թագավորի դուս գնալը իմաց էր արել, քունը տարել էր, չէր կարացել ու հենց է՛ն սհաթին աչքը բաց արեց, որ թագավորը մոտացել էր։ 33 «Մի քիչ համբերի՛ր, Ձերդ Մեծություն, ձեն տվեց, իմ արևը գիտենա, չեմ թողալ՝ որ անց կենաս, սպասեցե՛ք, մինչև ղարավուլին իմաց անեմ, եթե ոչ՝ ինձ կբռնեն»: Թագավորը սալդաթի ձենի վրա իրանից գնաց ծիծաղու։ «Շատ բարի,— ասեց,— շուտ գնա, ես կմնամ»: Սալդաթը մի քիչ տեղ հեռացավ, էլ եդ էկավ ու գոռաց. «Խոսքիցդ դուս չի՛ գաք հա՝ իմանում եք, ու տեղըներիցդ չշարժիք, մինչև եդ դաոնամ»։—«Գնա՛,— ասեց թագավորը,— Ես քեզ խոսք եմ տալիս, մինչև քո գալը էստեղ մնամ»։ Ճշմարիտ էնքան մնաց, որ նա եդ էկավ, հետո ծիծաղելով ճամփա ընկավ։ 64 Գիտուն մարդի մեկը գնաց, որ իր բարեկամին տեսություն անի: Դուռը որ ծեծեց, բարեկամը ծառային կամաց հրամայեց, որ ասի թե աղեն տանը չի՛։ Բայց գիտունը իմացավ ու անսաս եդ դարձավ, Մեկ քանի օրից հետո բարեկամը գնաց գիտունի մոտ: Հենց նա դուռը թրխկացրեց թե չէ, սա նեքսևիցը ձեն տվեց՝ թե աղեն տանը չի՛։ Հենց իմացավ հանաք ա անում, էլի ծեծեց, էլի մի և նույն խոսքն իմացավ,— Ա՛յ խանիխարաբ, ախր դո՛ւ ես ասում, թե աղեն տանը չի՛, ի՞նչպես հավատամ,—ասեց բարեկամը:— Պատվելի՝ ընչե՞ն ա, որ ես քո ծառային հավատացի, դու ինձ չե՛ս հավատում,— պատասխանեց գիտունը: Էս մեր Մոլլա Մասրադնի իշի փոխ ուզելու նման ա, ով լսել ա, կիմանա։ 65 Մեկ հողագործ գնաց մեկ գեղ՝ որ էնտեղ կենա ու փոքր ժամանակի շատ բարեկամ ճարեց։ Մեկ տարուց եդև մեկ լավ կովը սատկեց։ Շատ տխրեցավ, բայց խեղճի ցավը գնա շատացավ, չունքի մեկ քանի ամսից եդև էլ՝ կնիկը մեռավ: Աշխարքը քանդվեց գլխին, էն հալին էր, որ ո՛չ աչքը քուն էր գալիս, ո ՛չ բերանը հաց մտնում: Հարևանները էկան՝ որ նրան մխիթարեն։ — Սիրելի՝ ասեց մեկը,— ճշմարիտ է, քո ցավն անտանելի ա, ո՞վ էնպես ազիզ ջան կորցնի ու հոգին հետը չգնա, բայց ինչ պտի արած, փառք Աստուծո, դու դեռ ջահել ես, մալ դոլվաթ ունիս, քեզանից կնիկը պակաս չի՛ ըլիլ, դարդ մի՛ անիր: Իրեք աղջիկ ունեմ, իրեքն էլ վարդի պես բացված, ղալամով քաշած, որն ուզենաս, քեզ փեշքաշ, աչքիդ սիրածը քոնն ա։—Մեկն էլ իր քիրը առաջադրեց, մյուսը քվոր աղջիկը, թոռը և այլն։— Լավ տեսնում եմ,— ասեց սքավորը,— որ էս գեղումը շատ լավ ա էլել կնիկը կորցնիլ, քանց կովը։ Երկու օր չի կա, կնիկս մեռել ա, ուզում եք՝ որ մեկի տեղակ հինգը կապեք գլխիս, բայց կովս որ սատկեց, մեկն էլա չէկավ, թե մեկ ուրիշը նրա տեղ ինձ տա։ 34 66 Կոնրադ Գ. թագավորն Գերմանացոց 1138 թվին մեկ քաղաք էկավ չորս կողմը բռնեց։ Էս քաղաքի իշխողը չէր ուզում նրան հնազանդի ու միշտ նրա հրամանին ընդդեմ էր կենում։ Թագավորը բարկացել, ուզում էր՝ որ սաղ քաղաքը կրակ տա, էրի, բայց օղլուշաղին խեղճն էկավ, հրաման արեց՝ որ ինչքան կնիկարմատ կան, դուս գան, ու ինչ թանկագին բան ունին, հետըները վերցնեն, ու օրթում կերավ, որ նրանց մազին դիպչող չըլի: Քաղաքի մեծի կնիկը էս բանը որ լսեց, ուզեցավ որ մարդին ազատի, մյուս բաները կորչում են, կորչեն։ Նա իր մարդին շալակեց, մյուս կնանիքըն էլ որ էս տեսան, նրանք էլ սրա օրինակին հետևեցին և իրանց մարդիկը շալակներին, մեծի կնիկը առաջներին էսպես բեռնավորված որ դուս չէկան, թագավորը մնաց զարմացած։ Տված խոսքը եդ ուտել չէ՛ր կարող, էնպես սիրտը շարժեց՝ էս որ տեսավ, որ կնանոց խաթեր՝ մարդքերանց մեղքն էլ բաշխեց ու ազատ արեց։ 67 Մեկ թագավոր որսի ժամանակին իր մարդքերանցիցը հեռացավ, առաջը մեկ տուն էկավ, մտավ ներս, որ փոքր հանգստանա։ Հենց ներս մտավ թե չէ, տեսավ՝ որ չորս մարդ էնտեղ թեք են ընկել, որպես թե քնած են։ Աոաջինը տեղիցը վեր կացավ, թագավորի վրա էկավ, ու ասեց՝ որ սհաթն իրան տա, ու առավ։ Երկրորդն էլ ասեց՝ թե երազումը տեսա, որ շինելդ ինձ խիստ սազ էր գալիս, նա էլ էն առավ, Երրորդն էլ քիսեն ուզեց։ Չորրորդն էլ ասեց՝ որ բեդամաղ չըլի, որ նա նրան պտի թալանի։ Թալանելիս տեսավ՝ որ մեկ ոսկե զնջիլ կար ծոցումը, ու վրիցը մեկ շվի էր կախ տված, նա էլ էս էր ուզում վերցնի. «սիրելի՛ք՝ ասեց թագավորը՝ էս շվին դեռ չառած, թողեք՝ որ ես ձեզ սրա հունարը ցույց տամ»։ Էս հադաղին սկսեց, որքան ջանումը զորություն կար, շվացնել։ Թագավորի մարդիքը՝ որ նրան ման էին գալիս, հենց էս ձենն իմացան թե չէ, իսկույն ական թոթափել տուն ընկան, ու աչքըները սառեց՝ որ տեսան՝ թե թագավորը ի՞նչ ընկերների մեջ ա ընկել: Փորձանքիցը որ պրծավ՝ սկսեց թագավորն ասիլ. - Սիրելի ՛ք՝ էս մարդիքը երազ են տեսել, ինչ որ սրտներն ուզում ա, անեն։ Հմիկ էլ երազ տեսնելու նոբաթը իմն ա։ — Փոքր աչքը խփեց ու էլ եդ բաց արավ— Երազում տեսա՝ որ էդ չորսիդ էլ կախ էին տվել,— ասեց ու չորսին էլ հենց էնտեղ կախ տալ տվեց: 68 35 Մեծին Պետրոս Ռուսաց կայսերն էլ էս տեսակ մեկ բան պատահեցավ: Նրա մեծամեծքը չէին ուզում, որ նա էնպես նոր նոր բաներ անի, խոսքը մին արին, որ մեկ տեղ կրակ քցեն ու երբ թագավորը դուս գա էնտեղ, տան, սպանեն։ Էն իրիկունը՝ որ էս մասլհաթն անում էին, թագավորը մեկ տեղ ղոնաղ էր: Երկու մարդ էկան, խնդրեցին՝ որ թագավորին տեսնին, չէին թողում, բայց էնքան արին՝ որ թագավորը ինքը դուս էկավ, ընկան ոտները ու ամեն բանը պատմեցին. Թագավորը հրամայեց՝ որ նրանց պահեն, ինքն էլ եդ տուն մտավ, մեկի էլա մեկ խոսք չասեց ու սկսեց իր ուրախությունն անիլ: Ձմեռ ժամանակն էր՝ մեկ աֆիցերի հրամայեց՝ որ իր դասթովը գնա էն ասած տունը, ինչ տեղ մասլհաթ էին անում։ Տասը սհաթը որ թամամեց, թագավորն հրամայեց՝ որ մեկ չանա բերեն ու ասեց մյուսներին՝ թե գնում ա, փոքր ման գա: էն տունը որ հասավ, տեսավ՝ որ ճրագները վառած, բայց դռանը մարդ չկար, հենց կարծեց՝ թե սալդաթները բակն են մտել, էնտեղ էլ մտավ, մարդ չկա։ Ւ՞նչ անի, եդ դառնա, ի՞նչպես կարելի էր էնպես քաջ մարդը էս բանն անի։ Էլ չի՛ մտիկ արեց, անվախ, անահ ներս մտավ։ Նստողների սրտովը հայտնի բան ա, որ հազար բան անց կացավ, բայց թագավորը, որպես թե բանից խաբար չի, էնպես ուրախ ուրախ՝ ձեռները տրորելով՝ ասեց.— Ւմ ո՛րդիք, փոքր ուզում էի ման գամ, ցուրտն ինձ զոռ արեց, փանքարի տակովն՝ որ անց կացա, ու էս չրաղդանը տեսա, իմացա՝ որ իմ որդիքը էս տեղ ժողոված քեֆ կըլին անում, ուզեցա՝ որ ես էլ ձեր միջումն ըլիմ, էստուր համար ներս էկա, ներե՛ք։ Հետո սրա քեֆը հարցրեց, նրա հետ խոսաց, էնքան խոսքով արեց՝ որ ոտի ձենն իմացավ։ Էս միջոցին նստողների մեկը աչքով արեց՝ որ լավ վախտն ա։— Շա՛ն որդի, գռռաց կայսրը, թե ձեր վախտն ա, իմն էլ ա,— ասեց ու թուրը հանեց։ Ասողի գլուխը թպրտում էր, որ դուռը բաց արեց, աֆիցերին կանչեց: էլ ի՞նչ կըլեր նրանց հալը: Աֆիցերը որ ներս մտավ, է՛նպես մեկ սիլլա դիպավ երեսին, որ աչքերը չախմախին տվին, կայսրը բարկացավ՝ թե իրան վախտին չի՛ էկել, Սհաթը հանեց խեղճը ու կայսերը ցույց տալով՝ ասեց.— Ձերդ Մեծություն, հրամայեցիք, որ 11 սհաթին գամ, տեսե՛ք ուրեմն՝ թե քանի՞ սհաթն ա։ Թագավորը տեսավ՝ որ ինքն ա շշկլել, շտապել, իսկույն ճակատը պաչեց ու չարագործներին բռնիլ տվեց։ 69 Մեկ իշխան ֆրանցուզ գնում էր նեմեցի թագավորի մոտ շատ հարկավոր գործի համար։ Չորս մարդ ուներ վրեն, էկավ մեր գեղ։ Ո՛չ տեղ կար, ո՛չ տուն: Մեկ բերդ կար 36 էնտեղ: Մեկ գեղըցու հարցրեց՝ թե էնտեղ քնիլ կարելի՞ ա։ Գեղըցին ասեց, որ էնտեղ մարդ չի՛ կենում, մեկ ղարավուլ կա, էն էլ ցերեկն ա գնում էնտեղ, չունքի գիշերը՝ Աստված հեռու տանի՛, սատանեքը մարդի սաղ սաղ ուտում են։ <է~հ, սատանե՞քը, էդպես հիմար բանը մի՛ ասիլ, ես էդպես դարդակ բանի չե՛մ հավատալ, ու թե կուզես, թո՛ղ իմ մարդիքն էստեղ քո տանը մնան, ինձ մեկ ճրագ տո՛ւր, ես մենակ կքնեմ էնտեղ, տես թե սատանեքանց գլուխն ի՞նչ կբերեմ»։ Ի՞նչ պետք է արած, ասածը չլսեց ու ճրագն առավ, գնաց բերդը՝ կրակը չաղ արեց, չիբուխն ու թամբաքուն, երկու բութիլկա գինի էլ դրեց մոտը, ու չորս լցրած փշտով էլ աոաջին։ Էսպես մեն մենակ նստած՝ չիբուխ էր քաշում, կես գիշերը հենց անց կացավ, մեկ սաստիկ զնգզնգոց էկավ ու շատ վախտ չքաշեց, մեկ այլանդակ պատկեր ներս մտավ, երես, գլուխ ծածկած, ու պինդ ոտները փոխելով՝ նրա վրեն էկավ ու ձեռով արեց՝ որ վեր կենա հետը գնա։ Քաջ իշխանը երկու փշտով գոտիկը խրեց, մեկը ջեբը դրեց, էն մինն էլ աջու ձեռին, շամադանը ձախու ձեռին բռնած, եդևիցը գնաց։ Էկող պատկերը սանդուխտը վեր էկավ, բակն անց կացավ ու մեկ ծառոտ տեղ մտավ։ Հենց էս ծառերն էլ անց կացան, բիրադի գետինը բաց էլավ ու իշխանը ընկավ մեկ խոր գուբ։ Իր հիմարությունը նոր միտն ընկավ: Աոաջին մեկ մաղարա բաց էլավ, ու տեսավ՝ որ ոչ թե սատանեքանց, այլ տասներկու ավազակի ձեռ ա ընկել, որ մասլըհաթ էին անում, թե ի՛նչպես սպանեն իրան։ նրանց խոսակցությունիցն իմացավ, որ սրանք զալբ փող շինող էին։ Իշխանը՝ որ տեսավ՝ թե ինքը ոչխարի պես գիլանոնց ձեռն ա ընկել, էլ չարա չկա, բերանը բաց արեց ու խնդրեց՝ որ իրան էլ հրաման տան, մեկ երկու խոսք էլ ինքն ասի: Համաձայնեցին նրանք, ու ասեց։— Իմ էստեղ գալը դուք էլ կասեք՝ որ շատ հիմարություն էր, ամա որ լավ միտք անեք, կարծեմ որ հավատաք, թե ես պակաս մարդ չեմ, ու իմ ձեռիցս էլ բան կգա։ Դուք լավ գիտեք՝ որ անպիտան մարդը սիրտ չի անիլ էսպես տեղը մտնի: Ես ձեզ մեկ խորհուրդ կասեմ ու իմ անունովը օրթում կուտեմ։ Մեղք չե՞ք համարիլ էնպես մարդի սպանեք, որ ձեզ երբեք չի ուզեցել վատություն անի: Սրանից ղայրու միտք արե՛ք՝ թե որ ինձ սպանեք, դրանից ի՛նչ դուս կգա։ Հետս շատ հարկավոր թղթեր ունիմ, որ իմ ձեռովս պտի թագավորին տամ։ Չորս մարդ ունիմ գեղումը, ես որ կորչիմ, ախր որ նրանք կասեն՝ թե ո՞ւր գնացի ու վերջ ամենայնի ինձ ման կգան ու տակուվեր անելով՝ Հալբաթ որ ձեր տեղն էլ կիմանան։ Էն ժամանակը դուք լավ գիտեք, թե ձեր վերջըն՝՝ ի՞նչ կըլի։ Ինձ թողե՛ք, ես իմ պատվովս օրթում եմ ուտում, թե որ ձեր գլխին մեկ բան գա, Աստուծո աոաջին սևերես մնամ։ Ավազակները՝ որ էս խոսքն իմացան, ասեցին իրանց մտքումը, որ էնպես մարդի խոսքին հավատալու ա։ Ավետարանը մեջ բերին, օրթում տալ տվին, որ մարդի բան չասի: Նրան որ բաց թողին, մյուս օրը պատմեց գեղըցուն՝ թե ճշմարիտ նա էլ էնպես հրաշք տեսավ բերդումը, որ մարդ ահու կմեռներ։ Տասներկու տարուց եդը մեկ օր էս իշխանը իր պալատումը շատ ղոնաղներ ուներ ու քեֆ էր անում, էկան, ասեցին՝ թե մեկ մարդ երկու ձի ձեռին կարմնջի վրա կանգնած՝ ուզում ա, նրան տեսնի, ու նեքսև չի գալիս: Բոլոր ղոնաղները անկաջները խլշացրին, որ իմանան՝ թե էս ի՛նչ բան ա։ Հենց իշխանը իր բարեկամները եդևին մոտացավ, էն 37 մարդը ձեն տվեց՝ որ նրանց հեռացնի, չունքի իրան հետ թաքուն խոսք ուներ: Հենց նրանք հեռացան, նա սկսեց ասիլ՝ թե էն մարդիքը, որ տասներկու տարուց առաջ մաղարումը քեզ ռաստ էկան, ու դու էլ խորհուրդ ասեցիր, նրանք են ինձ ղրկել քեզ մոտ՝ որ շնորհակալություն անեմ քեզանից, որ դու էնպես պատվելի մարդ էիր, որ տված խոսքդ պինդ պահեցիր, Նրանք էնքան փող են դատել, որ հմիկ կարող են ապրիլ ու էս երկրիցն էլ դուս են էկել: էս ձիանքը նրանք են ուղարկել քեզ փեշքաշ։ Էս ասեց թե չէ էն ձիանքն էնտեղ թողաց, իրանը մեկ ծառից էր կապել, կայծակի պես նի էլավ ու ական թոթափել աներևութացավ: Հետո սկսեց իշխանը բոլոր անց կացած բանը մի առ մի իր բարեկամներին պատմիլ: Ով լսում էր, դող էր ընկնում ջանը, թե ինչ սրտի տեր ա էլել նա: Սրանից հետո տեսան՝ որ հիրավի բերդումն էլ սատանա չի՛ ման գալիս: Շատ բանին էլ էսպես մեկ պատճառ ունի, բայց չգիտեցող մարդը՝ սատանին ա մեջ գնում: 70 Մեծն Լուդովիկոս, ֆրանցուզի թագավորը՝ իր պալատումը ման էր գալիս, առավոտ էր ու դեռ պալատականքը չէին էկել ու իր ծաոայքն էլ դես ու դեն էին գնում, որ իրանց ծառայությունը կատարեն։ Էս միջոցումը տեսավ՝ որ <մեկ> մշակ մարդ մի սանդուխտ վեր ելած, ուզում էր՝ որ մեկ մեծ ջահ վեր բերի, բայց քիչ էր մնացել՝ որ շլինքը հետը կոտրի, էնքան բարձր էր ու մեծ: — Չե՞ք տեսնում, որ ձեր սանդուխտը կարճ ա ու տեղ չի՛ հասնիլ,— ասեց թագավորը,— Լավ վախտի վրա հասա՝ որ բռնեմ ու քեզ օգնություն անեմ։ Թե չէ քոնը քեզ կհասներ։ — Շատ շնորհակալ եմ,— ասեց մշակը՝ որ թագավորին չէր ճանաչում ,— խնդրում եմ՝ որ ինձ ներես, որ քեզ աշխատություն տվի։ Ինձ շատ մեծ լավություն կանեք, թե քոմակ անեք։ Ընկերներս բոլոր ինձ թողել են, է՛ն պատճաոավ, որ էս օր մեկ էլ չի պետք է գա։ Էն ահագին ոսկե ջահը վեր բերեց, ուսուլով վեր էկավ, ձեռն էլ մի քիչ թագավորի ուսին դրեց, որ տակին նարդիվանը բռնել էր, մեկ խոր էլ գլուխ տվեց, շնորհակալություն արեց ու դուս քաշվեց։ Սաղ գիշերը թագավորի պալատումը հենց է՛ն էին խոսում, թե ի՛նչպես սիրտ էր արել գողը ու աշխարքի աչքի աոաջին էնպես թանկագին, ծանր ջահը գողացել։ Քաղաքապետին հո՝ վաղուց իմաց էին արել: Թագավորը սկսեց բարձր ծիծաղալ զալումը ու ղայիմ ձենով ասեց. — Ես կերթամ, քաղաքապետին կխնդրեմ՝ որ էս բանը տակով անի, որ մարդ չիմանա։ Չունքի գողը պատմելիս, ընկերին էլ պետք է պատմած, ու ե՛ս էն գողի սանդուխտը բռնեցի։ Կարդացողը կիմանա՝ թե լսողների զարմանքն սւ ծիծաղը ի՛նչպես իրար կխառնվեին։ 38 71 Մեծն Տիգրան, անվանի թագավորն Հայոց մեկ օր ֆորս անելիս, մեկ քարի վրա մեկ սև ղարալթու տեսավ ու հենց իմացավ՝ թե արծիվ ա. նետը լարեց, ղարալթուն վեր ընկավ. ձին չափ քցեց՝ որ ֆորսը բռնի, բայց ա՛խ՝ ֆորսի տեղ՝ մեկ ութ տարեկան երեխա արնումը շաղաղվել ու ողորմելի մայրը, որ մոտին քնած էր էլել, վրեն ընկել, իրան կտրատում էր։ Մեծահոգի թագավորի գլխին կրակ վաովեցավ. իսկույն ձիուցը վեր էկավ. էն կնկա ոտներն ընկավ, ու հրամայեց՝ որ մեկ կշիռ բերեն։ Մեկ թայումը իր թուրն ու երեխեն դրեց, մյուս թայումը՝ էն քաշովը ոսկի լցնել տվեց ու ասեց։— Քո՛ւյր իմ, էս թուրն ու քո որդին, էս նրա չափովը ոսկին, էրեխիդ ես սպանեցի անգիտությամբ։ Կուզես, թուրն ա ՛ռ, շլինքս տո՛ւր, կուզես ոսկին վերցրո՛ւ, որ քո գլուխն էլա պահես, ես լավ գիտեմ, որ դու քո ազիզ զավակը աշխարքի հետ չես փոխիլ. ամա ի՞նչ անեմ, չար սհաթն ռաստ բերեց էս բանը, բայց էլի կամքը քոնն ա, ինչպես ուզես, էնպես արա՛: Ւ՞նչ պետք է աներ ողորմելի մերը. ինքն էլ տեսավ՝ որ թագավորը կամոք չի՛ արել, ընկավ ոտները լալով ու ասեց.— Իմ աստղս խավարեց՝ թագավոր, բայց ի՞նչ անեմ, քո ոտի հողն եմ, էդ մեծասրտությունը՝ որ դու արիր, ի՞նչպես կթողա, որ ես իմ միայն որդու արինը քո գլխիդ ղուրբան չանեմ։ էս օրից սկսած՝ էն կնիկը էլ թագավորի դռնիցը չի՛ հեռացավ: 

Комментариев нет:

Отправить комментарий