вторник, 16 мая 2017 г.

Ջուր

Ջուր

Ջուր, անօրգանական միացություն, ջրածնի օքսիդքիմիական բանաձևը՝ Н2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։
Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք՝ HOH անկյունը կազմում է 104.5°, բևեռային մոլեկուլ է։ OH կապը խիստ բևեռային կապ է, որի հետևանքով ջրի մոլեկուլների միջև առաջանում է ջրածնական կապ։ Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության շնորհիվ։ Թթվածնի հիբրիդացումը sp3։
Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերումլճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։

Ֆիզիկական հատկություններ

Սովորական պայմաններում ջուրն անգույն, անհամ, անհոտ հեղուկ է, tհալ=0°С, tեռ=100°С, ամենամեծ խտությունը 4°С-ում է՝ ρ=1 գ/մլ։ Դրանից ցածր և բարձր ջերմաստիճաններում ρ>1։ Ջերմաստիճանից կախված խտության այս անոմալ կախվածությամբ ջուրը խիստ տարբերվում է մյուս նյութերից, որոնց խտությունը ջերմաստիճանի բարձրացումից փոքրանում է, իսկ այս դեպքում, օրինակ, սառույցի խտությունը փոքր է ջրի խտությունից, դրա համար այն լողում է ջրի վրա, դրա շնորհիվ է ձմռանը ջրի տակ կյանքը շարունակվում։ Ջուրն ունի ամենամեծ ջերմունակությունը, այդ պատճառով դանդաղ տաքանում է, դանդաղ սառչում։ Դրա միջոցով ջրավազանները կարգավորում են մեր մոլորակի ջերմաստիճանը։

Ջրի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ջրի ագրեգատային վիճակներ

  • պինդ՝ սառույց,
  • հեղուկ՝ ջուր,
  • գազային՝ գոլորշի:




Քիմիական հատկություններ

1.Ջուրը ամֆոտեր միացություն է, ունի դիսոցման շատ փոքր աստիճան (10−9)
H2ՕH++ OH- կամ HՕH+HOHH3Օ++ OH-
2.Փոխազդում է մետաղների հետ.
2Na+2H2O=2NaOH+H2
Ca+2H2O=Ca(OH)2+H2
Zn+H2O=ZnO+H2
3Fe+4H2O=Fe3O4+4H2
պասիվ մետաղների հետ ջուրը չի փոխազդում։
3.Փոխազդում է ակտիվ մետաղների օքսիդների հետ.
K2O+H2O=2KOH
BaO+H2O=Ba(OH)2
4.Փոխազդում է թթվային օքսիդների հետ (բացի SiO2)
SO3+H2O=H2SO4
P2O5+3H2O=2H3PO4
5.Հաստատուն հոսանքի ազդեցությամբ քայքայվում է.
6.Առաջացնում են բյուրեղահիդրատներ
nH2O+H2SO4=H2SO4 • nH2O
CuSO4+5H2O=CuSO4 • 5H2O
Na2CO3+10H2O=Na2CO3 • 10H2O
Na2SO4+10H2O=Na2SO4 • 10H2O
Այն միացությունները, որոնք ջուր են միացնում, կարող են ծառայել որպես չորացնող նյութեր գազերի համար (P2O5, CaO, BaO խոնավածուծ են)։
7.Ուժեղ տաքացնելիս փոխազդում է ոչմետաղների հետ.
C+H2O=CO+H2 (ջրագազ)
8.Որոշ աղեր ջրային միջավայրում հիդրոլիզվում են.
Na2CO3+2H2O=2NaOH+H2CO3
MgS+2H2O=Mg(OH)2+H2S
Շատ պինդ նյութեր ունեն ներքին կարգավորված դասավորություն։ Երբ նրանք վերածվում են հեղուկի, այդ դասավորությունը խախտվում է, և մոլեկուլների միջև հեռավորությունը մեծանում է։ Տաքացնելիս այդ հեռավորությունն ավելի է մեծանում, մինչև, ի վերջո, մոլեկուլներն այնքան են հեռանում, որ նյութը վերածվում է գազի։ Երբ ջուրը սառեցվում է մինչև 4 °C կամ սառը ջուրը տաքացվում է մինչև 4 °C նրա մոլեկուլների փոխադարձ դասավորությունը դառնում է առավել խիտ, այնպես որ նրանք զբաղեցնում են ամենափոքր ծավալը։ Այսինքն՝ այդ ջերմաստիճանում ջուրն ունի ամենամեծ խտությունը։

Комментариев нет:

Отправить комментарий